Ճանապարհում ենք Վայոց ձորի ճամբարականներին

Օրը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից՝ շուրջպարով ու հրաժեշտի գրկախառնություններով։

10:30 շարժվեցինք եկեղեցու բակից, ունեցանք մի քանի կանգառներ՝ Արփի, Գետափ, Զառիթափ գյուղերի մոտ և ճամբարականներին հանձնեցինք ընտանիքներին։ Շրջայց ունեցանք Արտավանի դպրոցում և գյուղում։ Ծանոթացանք Արտավանի միջնակարգ դպրոցի ուսուցիչների և ծնողների հետ։ Խոսեցինք փառատոնային և մանկավարժական աշխատողների ճամբարի մասին, ամփոփեցինք անցած շաբաթը։ Հայոց լեզվի և գրականության ուսուցիչը մեզ հրավիրեց իրենց տուն և համեղ կերակրեց, այնուհետև ոտքով շրջեցինք գյուղում և հրաժեշտ տվեցինք՝ հուլիսին հանդիպելու ակնկալիքով, քանի որ նախատեսում ենք 7օրյա ճամբար Արտավան գյուղում։

Оставьте комментарий