Լողափնյա ճամբար. օր երկրորդ

Շատ լավ ու հագեցած օր ենք ունեցել։ Առավոտյան գնացել ենք Խեցեգործության դպրոց, կավով աշխատել ենք, ընկեր Մարատն ու ընկեր Թագուհին ծանոթացրել են տարբեր նրբությունների հետ։ Հետ ենք վերադարձել, նախաճաշել ենք, և մտել լողավազան՝ վայելելու օրվա ամենահետաքրքիր ակնթարթները։ Հետո հաշվել ենք բոլոր մրգերը, միասին լվացել ու նախապատրաստել, որ ամենաքաղցր աղցանը պատրաստենք։ Կտրատեցինք, խառնեցինք ու վայելեցինք դրսում՝ ծիրանի ծառի ներկայությամբ։ Այնուհետև եկանք ներս, մի մասը խաղեր խաղացին, մյուս մասը մուլտֆիլմ դիտեցին, հետո կարգի բերեցինք մեր սենյակը ու պատրաստվեցինք տուն գնալուն։ Վաղը մեզ սպասվում է էլ ավելի հետաքրքիր ու գունեղ օր։ Շարունակելի…