Աշխատանքային այց Արտանիշ

Նպատակը՝ քննարկել հուլիսին նշված տարածքում վրանային ճամբար իրականացնելու համար կարծիքներ, առաջարկներ, դիտարկել տարածքը իր հարմարություններով

Մեկնում՝ Հունիսի 23, ժամը՝ 09։15, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Վերադարձը՝ մինչև 17։00

Վայրը՝ Գեղարքունիքի մարզ, Արտանիշ գյուղից 120 կմ հեռավորության վրա գտնվող լողափ

Վարորդ՝

Ալեքսանյան Միքայել, 

Համարանիշ 60 OC 077

Աշխատանքային խումբ՝

  1. Սոնա Սարգսյան
  2. Անահիտ Կիրակոսյան
  3. Անի Ենգոյան
  4. Միքայել Ղազարյան
  5. Սյուզաննա Դանիելյան
  6. Աննա Թամրազյան
  7. Գոհար Եղոյան
  8. Լիլիթ Յախինյան
  9. Իվետա Ջանազյան

Երկարացված օրվա կազմակերպիչների և ուսուցչի օգնականների մանկավարժական սեմինարներ. օր առաջին

Այսօր ճամբարի առաջին օրն էր, բաժանվեցինք երկու խմբի և սկսեցինք մեր ակտիվ և բովանդակալից օրը։

Ճամբարի այսօրվա ծրագրում ներառված էր.

  • Միջավայրի խնամք
  • Խեցեգործություն
  • Հեծանվավարություն
  • Բլոգավարություն
  • Շախմատ
  • Պարուսուցում

Մանկավարժական վրանային ճամբար Արտավան գյուղում. քայլարշավ դեպի Հայելի լիճ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տարբեր աշխատողներ՝ դասավանդողներ, դասվարներ, ուսուցչի օգնականներ, երկարացված օրվա կազմակերպիչներ, կամավորներ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղում էին։ Օգոստոսի 18-20 տեղի ունեցավ մանկավարժական վրանային ճամբար։ Ունեցանք հիանալի ու հագեցած օրեր, լավաշթխիկի, գաթաթխիկի ծես, քայլարշավներ, կլոր- սեղան քննարկումներ։

Տպավորված եմ մեր հիանալի քայլարշավով դեպի Հայելի լիճ։ Բնության հուշարձանը գտնվում է Վայոց ձորի մարզում, Արտավան գյուղից 2 կմ արևելք, ծովի մակարդակից 2100 մ բարձրության վրա։

Մանկավարժական ճամբար Արտավանում

Ճամբարի իրականացման վայրը՝ Վայոց Ձոր, գյուղ Արտավան

Մասնակիցները՝ Վայոց ձորի մարզի, Գեղարքունիքի մարզի, կրթահամալիրի դասավանդողներ, սովորողների փոքրիկ խումբ

Ժամանակահատվածը՝ օգոստոսի 18-20-ը։

Մեկնումը՝ օգոստոսի 18 -ին, ժամը՝ 09:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից

Մեկնելու երթուղին՝ Երևան-Արարատ-Երասխ-Արփի-Գետափ-Վայք-Արտավան

Վերադարձի երթուղին՝ օգոստոսի 20-ին՝ 

Ճամբարի նկարագրություն.

Օգոստոսի 18-20-ը սիրով հրավիրում ենք մասնակցելու Վայոց ձորի Արտավան գյուղում իրականացվող մանկավարժական ճամբարին։

Ճամբարը բաց է բոլոր ցանկացող մանկավարժների համար։

Նաև սիրով հրավիրում ենք Արտավանի բնակիչներին, ուսուցիչներին մեր կրթահամալիր, շրջելու ու ամեն ինչ տեղում տեսնելու համար։ Պատրաստ ենք կիսվել մեր փորձով։

Ճամբարի ուղղվածությունները.

  • մանկավարժական
  • փոքրաքանակ դպրոցը՝ նյութական, կազմակերպական միջավայրը
  • ճամբարով ուսուցում
  • բնապահպանական
  • հայրենագիտական
  • մարզական
  • գյուղական առօրյա
  • ծիսական

Այցելության վայրեր

Գործունեության տեսակներ

ընդհանուր պարապմունք

էկոլոգիական, բնապահպանական աշխատանք

Գյուղական աշխատանքներ

հայրենագիտական ճամփորդություններ․ քայլք, բարձունքի հաղթահարում

երաժշտություն, պար

մանկավարժական քննարկումներ

Ճամբարի միջավայրը՝

Ճամբարային տարածքը գյուղում է, վրանատեղի կոչվող հատվածում լինելու են վրաններ՝ մանկավարժական ճամբարային առօրյան կազմակերպելու համար:

Աշխատակազմ՝

  • Ճամբարի մենթոր՝ Աշոտ Բլեյան
  • ճամբարի ղեկավարներ՝ Շամիրամ Պողոսյան

Ֆինանսական հաշվարկ.

ճանապարհածախսի՝ վճարում է կրթահամալիրը։

Ճամբարային օրակարգ

օր առաջին 

09։00-13։00 Մեկնում՝ կանգառներով

13։00-14։00 Ժամանում Արտավանի միջն․ դպրոց, ծանոթություն

14։00-15։00 վրանների խփում, տեղավորում

15։00-18։00՝ այցելություն Մարաթուս 17-րդ դարի եկեղեցու հնավայրեր՝ քայլարշավ, տարածքի մաքրում

18։00-20։00՝ լավաշթխիկ

20։00-21։30՝ մանկավարժական քննարկում խարույկի շուրջ, պարերգերի ուսուցում

օր երկրորդ 

08։00՝ վերկաց, քայլք գյուղում

09։00-09։30՝ նախաճաշ

09։30-13։00 ՝ ճամփորդություն՝ բարձունքի հաղթահարում՝ Հեյելի Լիճ, ձկնորսություն, Փառակատար, Անդրանիկի բերդ

13։00-13։30՝ ընդմիջում

13։30-16։00՝ քայլարշավ դեպի հին բնակատեղիներ, քարանձավներ, Արտավանի կամուրջ

16։00-17։00՝ հանգիստ

17։00-19։00 ՝ Այցելություն անասնաֆերմա, աշխատանքներին ֆերմայում

20։00-21։30՝ մանկավարժական քննարկում խարույկի շուրջ, պարերգերի ուսուցում

օրվա ամփոփում

Օր երրորդ 

08։00՝ վերկաց, նախաճաշ

09։00-12։00՝ քայլարշավ Արտավանի ջրվեժ, լող ջրվեժում

12։00-12։30՝ ընդմիջում

12։30-13։30՝ ճամբարի ամփոփում, միասնական տոնախմբություն

14։00՝ վերադարձ նշված երթուղով