Արտավանի գյուղական ճամբար. օր չորրորդ

Օրը սկսեցինք ծիսական Վարդավառի նախապատրաստությունով՝ իսկական գյուղական գաթա պատրաստեցինք։

Մինչ մեր անուշաբույր գաթայի խմորը կշաղախվեր, շուրջպար բռնեցինք, երգեցինք, պարեցինք։

Մեր գաթաները համտեսելուց հետո, քայլքով իջանք գյուղի գյոլ՝ Վարդավառը տոնելու։

Ֆոտոշարը տե՛ս այստեղ։

Սովորողները երեկոյան օրը ամփոփեցին ընտանիքներում։ Սա նրանց վերջին օրն էր Արտավանում։

Արտավանի գյուղական ճամբար. օր առաջին

Երևանից շարժվեցինք դեպի Արտավան։ Առաջին կանգառը Արփա գետի հովտում էր։ Հասանք Արտավան։ Բոլորը հավաքված մեզ էին սպասում՝ իրենց սեբաստացի ընկերներին։ Առաջին օրը շատ հագեցած էր ընտանիքներում։ Կատարել են տարբեր գյուղական աշխատանքներ՝ խոտհունձ, այգիներն են ջրել, բերքն են հավաքել, կովերին ու ոչխարներին են տուն բերել։

Ֆեսբուքյան ֆոտոշարը՝

Արտավանի հյուրընկալ ընտանիքները դիմավորեցին սեբաստացի ճամբարականներին

Ճամբարային առաջին օրը հագեցած է գյուղական ակտիվ աշխատանքներով

Վայոց ձորի փոքրաքանակ դպրոցների ճամբարականների ճանապարհում

Օրը՝ հունիսի 3

Ժամը՝ 9:00

Մեկնումը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Պատասխանատուներ՝ Շամիրամ Պողոսյան, Սյուզաննա Դանիելյան, Արաքս Հովհաննիսյան

Երթուղի՝ Երևան-Արարատ-Երասխ-Արփի-Գետափ-Զառիթափ-Արտավան-Սարավան

Մասնակիցներ՝ Վայող ձորի ճամբարին մասնակից սովորողներ, դասավանդողներ

Կանգառներ՝

  • 9։00՝ մեկնում Սուրբ Երրոդություն եկեղեցուց
  • 11։00՝ կանգառ Արփի գյուղի մոտ
  • 12։00՝ կանգառ Արտավան գյուղում, շրջայց Արտավան գյուղում, հանդիպում ճամբարականների ընտանինքներին, Արտավանի միջնակարգ դպրոցի տնօրենի հետ, գյուղական ճամբարի կազմակերպման քննարկում
  • 14։00՝ կանգառ Սարավան գյուղում։ Շրջայց Սարավան գյուղում, հանդիպում ճամբարականների ընտանինքներին, Սարավանի հիմնական դպրոցի տնօրենի հետ, շրջայց դպրոցում, գյուղական ճամբարի կազմակերպման քննարկում
  • 17։00՝ ժամանում Երևան

Ընթացք՝ Ճամբարային վերջին օրը՝ հունիսի 3-ին, Վայոց ձորի ճամբարականներին հյուրընկալած ընտանիքները ժամը 9։00-ին կճանապարհեն Վայոց ձոր։ Ուեկցող դասավանդողներով սովորողներին կհանձնենք իրենց ընտանքիներ, կայցելենք գյուղ Արտավանի, Սարավանի միջնակարգ դպրոցներ։ Օրը կանցկացնենք Վայոձ ձորում, երեկոյան՝ 17։00 կվերադառնանք Երևան։

Ժամանում՝ 20:00

Լուսաբանումը՝ դասավանդողների բլոգում, ֆեյսբուքյան էջերում

Մասնակիցներ՝ 

Վայոց ձորի ճամբարականների ցուցակ

Սարավանի հիմնական դպրոց

  1. Բունիաթյան Մելանյա Զավենի, 3-րդ դասարան
  2. Կիրակոսյան Մարի Զավենի, 3-րդ դասարան
  3. Սարումյան Ռայա Կամոյի, 3-րդ դասարան
  4. Ստեփանյան Էսթեր Թաթուլի, 3-րդ դասարան
  5. Հովսեփյան Վահե Արտակի, 3-րդ դասարան
  6. Սաֆարյան Քերոլայն Հովիկի, 5-րդ դասարան
  7. Գասպարյան Արսեն Սարիբեկի, 6-րդ դասարան
  8. Մարտիրոսյան Արտակ Մհերի, 6-րդ դասարան

Արտավանի  հիմնական դպրոց

  1. Վարդանյան Արիկ, 3-֊րդ դասարան
  2. Եղոյան Գոռ, 3֊-րդ դասարան
  3. Միքայելյան Խաչատուր, 3֊-րդ դասարան
  4. Վարդանյան Անգելինա, 3֊-րդ դասարան
  5. Վարդանյան  Միլենա, 5-֊րդ դասարան
  6. Վարդանյան   Էրիկ, 5֊րդ դասարան
  7. Մնացականյան Դավիթ, 5֊րդ դասարան
  8. Վարդանյան Վարդան, 6-րդ դասարան
  9. Ավետիսյան Գոռ, 6-րդ դասարան
  10. Հակոբյան Տաթև, 6-րդ դասարան
  11. Դավթյան Աննա, 8-րդ դասարան
  12. Մնացականյան Էմմա, 8-րդ դասարան

Հարավային դպրոց-պարտեզի և Վայոց ձորի ճամբարականների շրջայցը Մայր դպրոցի ուսումնական լաբորատորիաներում

Այսօր Հարավային դպրոց- պարտեզի ճամբարականները և Վայոց ձորի Արտավան և Սարավան գյուղերի ճամբարականները Մայր դպրոցում էին։ Շրջեցինք ուսումնական լաբորատորիաներով, Արևմտյան դպրոցի հետ ֆուտբոլ խաղացինք, եղանք թենիսի սրահում, խեցեգործության սրահում, ռոբոտաշինության լաբորատորիայում։

Ֆեսբուքյան ֆոտոշարը՝ այստեղ։

Վայոց ձորի փոքրաքանակ դպրոցների սովորողների երևանյան ճամբար

Վայոց ձորի փոքրականակ դպրոցների սովորողներին հնարավորություն ենք տալիս իրենց ճամբարային առօրյան կազմակերպել կրթահամալիրի հունիսյան ամառային լողափնյա ճամբարային ջոկատներում, օգտվել կրթահամալիրի ստեղծագործական լաբորատորյաներից, միջավայրից, իրենց հասակակիցների հետ հաղորդակցվել, ընկերանալ, ապրել, լինել քաղաքամայր Երևանում:

Այս տարի ճամբարականները Արտավան և Սարավան գյուղերի դպրոցների 3-7 դասարանի սովորողներն էին։ Սեբաստացի սովորողները անհամբերությամբ սպասում էին իրենց վայոց ձորցի ընկերներին։

Դիմավորեցինք, ծանոթացանք, շատերը արդեն ծանոթ էին անցած տարվա ճամբարից և համապատասխանաբար բաժանեցինք ջոկատների ու ընտանիքների միջև։ Շատ հագեցած ու հետաքրքիր օրեր են սպասվում թե՛ կրթահամալիրում և թե՛ ընտանիքներում։

Ֆեսբուքյան ֆոտոշար՝ ճամբարականների մուտքը

Ճամբարականների առաջին օրը ընտանիքներում

Վայոց ձորի փոքրաքանակ դպրոցների սովորողների երևանյան ճամբարի կազմակերպում

Վայոց Ձորի մարզ փոքրականակ դպրոցների սովորողների ճամբարի կազմակերպում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մասնակիցներ՝ Վայոց Ձորի մարզի Արտավան, Վարդահովիտ, Մոզրով, Սարավան, Գոմք, Բարձրունի գյուղերի դպրոցների 4-8-րդ դասարանի սովորողներ, դասավանդողներ, կրթահամալիրի ճամբարականներ:

Ժամանակահատված՝ մայիսի 29-ից մայիսի 3-ը

Նպատակ՝ Վայոց ձորի փոքրականակ դպրոցների սովորողներին հնարավորություն տալ իրենց ճամբարային առօրյան կազմակերպել կրթահամալիրի հունիսյան ամառային լողափնյա ճամբարային ջոկատներում, օգտվել կրթահամալիրի ստեղծագործական լաբորատորյաներից, միջավայրից, իրենց հասակակիցների հետ հաղորդակցվել, ընկերանալ, ապրել, լինել քաղաքամայր Երևանում:

Ճամբարի համակարգողներ՝ Սյուզննա Դանիելյան, Շամիրամ Պողոսյան

Читать далее