Արտավանի գյուղական ճամբար. օր առաջին

Երևանից շարժվեցինք դեպի Արտավան։ Առաջին կանգառը Արփա գետի հովտում էր։ Հասանք Արտավան։ Բոլորը հավաքված մեզ էին սպասում՝ իրենց սեբաստացի ընկերներին։ Առաջին օրը շատ հագեցած էր ընտանիքներում։ Կատարել են տարբեր գյուղական աշխատանքներ՝ խոտհունձ, այգիներն են ջրել, բերքն են հավաքել, կովերին ու ոչխարներին են տուն բերել։

Ֆեսբուքյան ֆոտոշարը՝

Արտավանի հյուրընկալ ընտանիքները դիմավորեցին սեբաստացի ճամբարականներին

Ճամբարային առաջին օրը հագեցած է գյուղական ակտիվ աշխատանքներով

«Թումանյանական տիկնիկներ». տեխնոլոգիական աշխատանք

Նախագիծը՝ Գայանե Թորոսյանի


Մասնակիցները՝
  
Հարավային դպրոցի 2.4 դասարանի սովորողներ

Պատասխանատու՝ Սյուզաննա Դանիելյան

Խորհրդատու տեխնոլոգ՝ Մարիամ Աստվածատրյան

Օրը՝ 

Ժամը՝ 

Նպատակը՝  Սովորողների տեխնոլոգիական-ստեղծագործական գործունեության ստուգատես, խմբասենյակում թումանյանական թատերական անկյունի ստեղծման աշխատանքների մեկնարկ:

Խնդիրները՝

  • Ներկայացնել-գրանցել երեխաների տեխնոլոգիական հմտությունները / մկրատից, սոսնձից օգտվելու հմտություններ/
  • Զարգացնել ստեղծագործական երևակայությունը
  • Թատրոն-խաղի միջոցով զարգացնել բանավոր խոսքը
  • Զարգացնել խմբով աշխատելու կարողությունները

Նկարագրությունը՝

Սկզբում ընտրում են Հովհ․ Թումանյանի հեքիաթներից մեկը, որոշում, թե իրենց ծանոթ հերոսներից որին են ցանկանում տիկնիկ դարձնել: Հետո կընտրեն անհրաժեշտ նյութերը /թափոններ, շշեր, գդալներ, փայտ, կտոր, խցաններ․․․ /և միասին կպատրաստեն այլընտրանքային տիկնիկներ, որոնք կօգտագործեն թումանյանական հեքիաթների և բանաստեղծությունների բեմադրման, խաղի ժամանակ: Երեխաները կաշխատեն տեխնոլոգիայի դասվանդողի, դասվարների, ծնողի հետ:

Рекламаabout:blankПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Գրական ստեղծագործությունների ցանկը՝

  • Հ. Թումանյան «Անբան Հուռին»
  • Հ. Թումանյան «Փիսոն»
  • Հ. Թումանյան «Շունը»
  • Հ. Թումանյան «Ամպն ու սարը»
  • Հ. Թումանյան «Փիսիկի գանգատը»
  • Հ. Թումանյան «Ծիտը»
  • Հ. Թումանյան «Ճամփորդները»
  • Հ. Թումանյան «Անբան Հուռին»

Պատրաստի ֆիլմերը դասվարը կտեղադրի դասարանական բլոգում: