Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Հեծանվավարություն՝

Ես հեծանվորդ եմ

Հեծանվավարություն.1.2 դասարան

Հեծանվավարություն

Առցանց ուսուցում՝

Առցանց ուսուցում

Ընտանեկան դպրոց

Մարզվենք,որ ունենանք առողջ մարմին

Մարզական ընտանեկան դպրոց

Առցանց մարմնամարզություն

Մենթորական աշխատանք՝

Մենթորական աշխատանք.նոյեմբեր

Մարմնամարզություն՝

Առողջ ապրելակերպ

Ազգային խաղ «Պահմտոցի»

Մարմնամարզություն.5.2 դասարան

Մանկավարժական ակումբ՝

Թվաբանության ուսուցում: Մի գիտափորձի պատմություն: Լուիզ Փոլ Բենեզեթ

Լող՝

Լողուսուցում

Ճամփորդություն՝

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Մեդիաուրբաթ՝

Հացթխիկ-հարսանիք

Մենթորական աշխատանք.նոյեմբեր

Մենթոր ուսուցիչ՝ Լենա Ղազարյան

Լենա Ղազարյանի հետ ունեցել ենք ամենօրյա քննարկումներ , խորհրդատվություններ և՛ առցանց, և՛ ֆիզիկական միջավայրում։

Նոյեմբեր ամսվա մենթորական աշխատանքի ուղղությունները՝

  • Ընթերցել եմ «Դպիր» մանկավարժական հանդեսում հրապարակված Քնարիկ Ներսիսյանի և Մարինե Մխիթարյանի հոդվածները՝ կրթահամալիրում իրականացվող ներառական կրթության մասին։
  • Ծանոթացել ենք էլեկտրոնային մատենավարությանը, դրա վարմանը։
  • Ուսումնասիրել ենք Excel ծրագիրը, նրա աշխատանքային գործիքները։

Ցուցահանդես -հանգանակություն

Օրը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցուց՝ ուսումնական ժամերգությամբ։Այնուհետև գնացինք հարավային դպրոց,որտեղ տեղի ունեցավ համեղագույն հարիսայի համտեսն ու ցուցահանդես-հանգանակությունը։

Ուսումնական ճամփորդություն դեպի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

«Կոմիտասյան օրեր» նախագծի ամփոփում՝ ուսումնական այց Կոմիատասի թանգարան-ինտիտուտ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3․1 դասարանի սովորողներ

Պատասխանատուներ՝ Գոհար Սմբատյան, Սյուզաննա Դանիելյան

Ժամկետը՝ Նոյեմբերի 23 ժամը՝ 11:00-14։30

Читать далее

Թվաբանության ուսուցում: Մի գիտափորձի պատմություն: Լուիզ Փոլ Բենեզեթ

Հեղինակը շատ ճիշտ է նկատում, որ դպրոցներում առարկաները ոչ թե վերանայվում են և թարմացվում, այլ ավելացվում են նորերը, ինչը ավելի է ծանրաբեռնում երեխաներին և դժվարեցնում է ուսումնական պրոցեսը։ Պատկերացնենք՝ եթե մեր զգեստապահարանը անընդհատ լցնենք նոր զգեստներով և չվերադասավորենք նախկինները. ի վերջո այնտեղ խառնաշփոթ կտիրի, և ոչինչ չենք գտնի, նույնը նաև երեխաների գիտելիքների դեպքում է։
Իմ կարծիքով՝ թվաբանությունը և ընթերցանությունը հավասարապես անհրաժեշտ են երեխայի մտավոր առաջխաղացման համար, պարզապես անհրաժեշտ է այնպիսի ուսծրագիր մտածել, որը կխթանի երեխայի արագ զարգացմանը:
Ընթարցանությունը օգնում է ավելի զարգացած միտք ունենալ, իսկ թվաբանությունը՝ ճկուն և ճարպիկ։
Հեղինակի հիանալիգիտափորձի միջոցով կրկին ապացուցվում է, որ պետք չէ երեխաները անգիր սերտեն պատմություններ, բազմապատկման աղուսյակներ, այլ անհրաժեշտ է՝ նրանք արտահայտեն իրենց կարծիքն ու միտքը , մտածելով պատասխանեն հարցերին, այլ ոչ թե անգիր արած, նյութի հիման վրա։
Երբ երեխաները անկաշկանդ կարողանան արտահայտվել՝ այն կազդի մեր հետագա կյանքի բարելավման վրա, կունենանք զարգացած հասարակություն։
Հեղինակի գիտափորձը նաև ցույց է տալիս, որ անկախ դասարաններից, անկախ դպրոցի մակարդակից՝ շատ կարևոր է ուսումնական ծրագրի դերը։ Մերօրյա դպրոցներում մշտապես նույն, միօրինակ միջոցներն են կիրառվում, անհրաժեշտ է նպաստել ուսման որակի բարձրացմանը՝ բարեփոխումներ կատարելով։

Ազգային խաղ «Պահմտոցի»

Այսօր 5.1 և 5.2 դասարանի սովորողների հետ խաղացինք ազգային խաղերից «Պահմտոցի»։

Ֆիզիկական խաղը կենսական անհրաժեշտություն է երեխայի համար։Խաղը գործունեություն է, որը կատարվում է հաճույքի համար, իսկ երբեմն էլ օգտագործվում որպես ուսուցողական գործիք։։Մենք իրավունք չունենք մոռանալու մեր ավանդական խաղերը։Խաղը ոչ միայն կազմակերպում է մարդուն որպես անհատ, այլև դաստիարակում է նրա մեջ մրցակցային ոգի, համագործակցության ձգտում, հաղթանակի հասնելու կամք, ճկուն միտք, ճարպկություն և այլն։