Զատկական քաղցրավենիք

Զատկական ցուցահանդես-վաճառքին ընդառաջ սովորողների հետ պատրաստեցինք զատկական համեղ կեքս։

Զարգացրինք խոհարարական հմտությունները, ձևավորեցինք թիմով աշխատելու կարողություն։

Երկարացված օր. հեծանվավարություն

Երկարացված օրվա ընթացքում ներառում ենք հեծանվավարությունը, որպես մարզական, ուսումնական կարևոր բաղադրիչ: Սովորողները մեծ հաճույքով և եռանդով են մասնակցում գործընթացին: Սովորողների մի մասը կարողանում են վարել, մի մասը իր վախն է հաղթահարում։ Այսօր հեծանվաարշավը հարավային դպրոց պարտեզի շուրջ էր։

Պատրաստում ենք ամանորյա բացիկներ

1.1 դասարանի սովորողները պատրաստեցին ամանորյա բացիկներ։Այնքան հավեսով պատրաստեցին,որ ժամանակն աննկատ անցավ, ու երբ ասացի, որ հավաքվեն՝ արդեն ժամանակն է տուն գնալու, նրանք ըմբոստացան.

-«Այսքա՞ն շուտ»։

Աշու՜ն է,աշու՜ն…

Այսօր 1.1 դասարանի սովորողների հետ շատ լավ ժամանակ անցկացրեցինք։

Սկզբում իջանք բակ,հավաքեցինք գույնզգույն տերևներ,այնուհետև սկսեցինք ստեղծագործել։Օրինակ՝ սովորողներից Լեոն, մեծ և փոքր տերևները սոսնձել էր թղթին ու ինձ բացատրում էր,որ մեծերը մայրիկն ու հայրիկն են,իսկ փոքրերը՝ ինքն ու եղբայրը։Ալենը տերևներով նավակ էր պատրաստել՝մեջն էլ իրեն ու ընկերներին։Մարիաննան՝աղջիկ, որի զգեստը տերևներից էր պատրաստված։Այս շարքը կարող եմ անվերջ թվարկել, նրանց երևակայությունը չափ ու սահման չունի։