Քայլք-ճամփորդություն ուսումնական ագարակ

Մասնակիցներ ՝ Տարատարիք ճամբարականներ

Օրը՝ Հունիսի 15

Ժամը՝ 9:30-11:00

Վայրը ՝ Ուսումնական ագարակ

Պատասխանատու՝ Սյուզաննա Դանիելյան

Խնդիրներ՝

  • Հաղթահարել վախերը կենդանիների հետ շփվելիս։
  • Դրսևորել ճիշտ վարքագիծ կենդանիներին կերակրելիս, խնամելիս, կենդանիներին մոտ գտնվելիս։
  • Իրականացնել ձիերի խնամք և ձիավարություն։

Նպատակ՝

  • Ճանաչել Ագարակի կենդանիներին
  • Հոգատար վերաբերմունքի ձևավորել կենդանիների նկատմամբ
  • Սովորել խնամել, հոգ տանել, կերակրել կենդանիներին
  • Սովորել ձիավարության անվտանգության կանոնները
  • Ստեղծել նպաստավոր պայման մարդ-կենդանի կապի ձևավորման և պահպանման համար

Ամփոփումը՝ բլոգում

Լողափնյա ճամբար. հունիսի 13-17

Ամառային այս ճամբարը նպատակ ունի համախմբելու նրանց, ովքեր որ ցանկանում են ստեղծական տնօրինել իրենց արձակուրդային ազատ ժամանակը՝ հարստացնել ու ամրապնդել երևակայության, ստեղծականության փորձը, ընկերների հետ լինել,  ձեռք բերել նոր ընկերներ, ճամփորդել:

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, երևանցի, Երևանում հյուր, մարզերից դիմող սովորողներ։

Անցկացման վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Գործունեությունը՝ կերպարվեստ, երգ, պար, ռիթմիկա, թատրոն, կինոդիտում, ընթերցանություն, լող, հեծանվավարություն, ազգային խաղեր, շախմատ, ուրախ մաթեմատիկա, խոհանոցային գործունեություն, այցելություն մշակութային վայրեր, ճամփորդություն:

Առաջին հանդիպումը՝ հունիսի 13

Հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Ծով.Իսակովի 56

Ջոկատավար՝ Սյուզաննա Դանիելյան

Էլ. հասցե՝ syuzanna-danielyan@mskh.am

Հեռախոս՝ 098831414 (viber, WhatsApp)

Ճամբարականների համար պարտադիր է ամեն օր լողազգեստ, սրբիչ, լողաթափ և ջրային գլխարկ ունենալը:

Հունիսյան ճամբարի նախագծի բովանդակություն.

Հունիսի 13. երկուշաբթի

• 9:00-9:20 -Ճամբարականների ընդունում, հաշվառում, ընդհանուր պարապմունք

• 9:20-11:00-Ազգային փառատոնի շրջանակում համագործակցություն Մարիամ Մարտիրոսյանի հետ, հարսանեկան ծեսի պատրաստություն՝ տարոսիկների պատրաստում

• 11-00-11:20-Նախաճաշ

•11:20-12:55-Տրամաբանական խնդիրներ

• 13:00-13:40-Լող

• 14:00-14:30-Ճաշ

• 14:30-15:10-Սեղանի խաղեր՝

շախմատ, լոտո, դոմինո

15:10-16։00-Բակային խաղեր

16:00-Տուն ճանապարհում

Հունիսի 14.երեքշաբթի

• 9:00 -9:20-Ճամբարականների ընդունում, հաշվառում, առավոտյան ընդհանուր պարապմունք

• 9:30-11:00-Արվեստի փառատոնի շրջանակում խեցեգործության վարպետաց դաս

  • 11:00-11:20-Նախաճաշ

• 11:20-12:35-Մրգային աղցանի պատրաստում, համտեսում

• 12:35-12:55-Լող

• 13:00-13:45-Լուսանկարչական պլեներ

• 14:00- 14:30-Ճաշ

14:30- 15:10-Ֆիլմի դիտում

15:10-16:00-Միջավայրի խնամք

16:00-Տուն ճանապարհում

Հունիսի 15. չորեքշաբթի

• 9:00 -9:20-Ճամբարականների ընդունում, հաշվառում, առավոտյան ընդհանուր պարապմունք

• 9:30-11:00-Քայլք-ճամփորդություն կրթահամալիրի Ուսումնական Ագարակ

  • 11:00-11:20-Նախաճաշ

• 11:20-13:00-Ընթերցանություն

• 12:35-12:55-Լող

• 13:00-13:45-Բնագիտական փորձ

• 14:00- 14:30-Ճաշ

14:30- 15:10-Հեծանվավարություն

15:10-16:00-Միջավայրի խնամք

16:00-Տուն ճանապարհում

Հունիսի 16. հինգշաբթի

• 9:00-9:20-Ճամբարականների ընդունում, հաշվառում, Առավոտյան ընդհանուր պարապմունք

• 9:30-11:00-Ազգագրական փառատոնի շրջանակներում այց ինժեներական ատեղծագործության լաբորատորիա

• 11:00-11:45-Հարսանեկան խոհանոցային գործունեություն

• 12:00-12։30-Նախաճաշ

• 12:30-13:10-Ազգային փառատոնի շրջանակում սովորելու ենք ազգային, հարսանեկան պարերգեր, պատրաստվում ենք Մենուայի և Արփիի ծիսական հարսանիքին

• 13:10-14:00-Ընթերցանություն

14:00-14:30-Ճաշ

• 14:30-15:10-Տեխնոլոգիակսն աշխատանք՝ նավակների պատրաստում

•15:10-16:00-Լող

16:00-Տուն ճանապարհում

Հունիսի 17.ուրբաթ

• 9:00-9:20-Ճամբարականների ընդունում, հաշվառում, առավոտյան ընդհանուր պարապմունք

• 9:20-11:00 —Արվեստի փառատոնի շրջանակներում այց Քանդակի դպրոց

• 11:00-12:00-Մենուայի և Արփիի ծիսական հարսանիքի մասնակցություն

• 12:00-12:30 -Ճաշ

• 12:30- 13:10 -Այլընտրաքային նկարչություն

  • 13:10-14:00-Լող
  • 14:00-14:30-Ճաշ
  • 14:30-16:00- Մեդիա ուրբաթ
  • 16:00- Շաբաթվա ամփոփում, տուն ճանապարհում

Ճանապարհում ենք Վայոց ձորի ճամբարականներին

Օրը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից՝ շուրջպարով ու հրաժեշտի գրկախառնություններով։

10:30 շարժվեցինք եկեղեցու բակից, ունեցանք մի քանի կանգառներ՝ Արփի, Գետափ, Զառիթափ գյուղերի մոտ և ճամբարականներին հանձնեցինք ընտանիքներին։ Շրջայց ունեցանք Արտավանի դպրոցում և գյուղում։ Ծանոթացանք Արտավանի միջնակարգ դպրոցի ուսուցիչների և ծնողների հետ։ Խոսեցինք փառատոնային և մանկավարժական աշխատողների ճամբարի մասին, ամփոփեցինք անցած շաբաթը։ Հայոց լեզվի և գրականության ուսուցիչը մեզ հրավիրեց իրենց տուն և համեղ կերակրեց, այնուհետև ոտքով շրջեցինք գյուղում և հրաժեշտ տվեցինք՝ հուլիսին հանդիպելու ակնկալիքով, քանի որ նախատեսում ենք 7օրյա ճամբար Արտավան գյուղում։