«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

Օր երրորդ,հունիսի 30

Առավոտ,ժամը 08:00:Բոլորս շտապում ենք Սարալանջ՝ շարունակելու երեկվա կիսատ թողած աշխատանքը:Այս օրն էլ էր շատ արդյունավետ,քանի որ տիկին Շողիկի օգնությամբ ծաղիկներ տնկեցինք,գեղեցկացրեցինք արտաքին միջավայրը:

Հաջորդիվ ունեցանք հանդիպում Մարգարիտ Սիմոնյանի հետ:Քննարկեցինք մի շարք հարցեր,որոնք վերաբերվում են բլոգավարությանը:Խրսեցինք նախագծերից,նախագծի կառուցվածքից:

Հերթը Մարիետ Սիմոնյանի հետ հանդիպմանն էր:Ունեցանք հետաքրքիր զրույց-քննարկում,թեման էր Ջոն Հոլթի «Սովորեցրեք ձեր սեփականը» հոդվածը:

Ընդմիջումից հետո իսկական ժամանակն է թարմ ուժերով անցնել երգ ու պարին:

Читать далее

Արբեք:Գիյոմ Ապոլիներ

Միշտ պետք է արբած լինել։ Դա է կարևորը, միակ խնդիրը դա է։
Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։


Բայց ինչո՞վ։ Գինով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբեք։

Читать далее

Գուրգեն Խանջյան «Համբերություն քեզ մարդ ջան… »

Գուրգեն Խանջյանը իր էսսեն սկսում է դրախտից, մարդու ծնունդից, հասնում մինչև մահ։
Ծնունդն ու մահը մշտապես իրար կողքի են։
Հեղինակը արագորեն ներկայացնում է մարդու կյանքի սխեման՝ ցույց տալու համար, որ բոլորն էլ մեծ հաշվով անցնում են հենց այդ կետերով և հասնում մահվան՝ հուսալով, որ գոյություն ունի երկնային կյանք։ Գ. Խանջյանը նկարագրում է մարդու կյանքի ընթացքը. ինչպես է ձևավորվում, աշխարհ գալիս, մեծանում, անցնում հազարավոր երկրային փորձությունների միջով։ Բայց մարդու կյանքի ամենամաքուր փուլը հեղինակը համարում է մայրական արգանդը, քանի որ մարդն իր ծնված օրից սովորում է խժռել և հոշոտել, մեծանում է որպես գազան։ Մարդը ծնվելով՝ իր կամքից անկախ հայտնվում է մի հասարակության մեջ, որտեղ իրեն պարտադրում են ապրել հենց իրենց կանոններով, ապրել՝ իր ուսերին դնելով պատասխանատվություն և պարտականություն։

Եվ, եթե այդ ամենն էլ չկա, և դու ձգտում ես ազատության ու ըմբոստանում ես այս ամենի դեմ, ուրեմն մարդու կյանքն անիմաստ է և նա ցանկանում է ինքնասպանություն գործել՝ չի կարող, քանի որ այն մեղք է համարվում, բոլորը կանգնած սպասում են , որ նորից քննադատեն ու փնովեն։

Читать далее

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

Օր երկրորդ,հունիսի 29
Օրերն անցնում են շատ հետաքրքիր,աշխույժ ու բովանդակալից:Ոչ մի օր նման չէ նախորդին և հաջորդին:Այս օրն էլ բացառություն չէր:Մեր օրը սկսվեց Սարալանջից՝բուռն աշխատանքային գործունեությամբ:Յուրաքանչյուրս մեր սեփական տարածքը մաքուր պահելով՝պետք է նպաստենք բնության պահպանմանը:Բոլորիս ջանքերով Սարալանջի տարածքը մաքրվեց:Տնկեցինք ծաղիկներ,ջրեցինք ծառերը՝գիտակցելով որ որոշ ժամանակ անց կտեսնենք մեր արածի արդյունքը:Այս ամենը պետք է շարունակական բնույթ կրի և օրինակ լինի բոլորին:

Читать далее

Առակների վերլուծություն

Ճնճղուկ
Մեծ բան է, սոխա՜կ,մենք,ճնճղուկներս,ավելի շատ ենք:
Քանակը դեռ որակի մասին չի խոսում:Մարդ պետք է գոռոզ չլինի ու նկատի իր դիմացինի առավելությունները:Մեկ կա հազար արժե,հազար կա մեկ չարժե:
Աքաղաղ
Չի լուսանում,ես դեռ ազդանշան չեմ տվել:
Մարդիկ մտածում են,թե ամեն ինչ իրենցից է կախված՝իրենց ամենակարող մարդ կարծելով:Բայց կան երևույթներ,որ կատարվում են անկախ մարդկանց կամքից:
Ճանճը պատուհանի ապակուն
Այժմ ես գիտեմ,թե որտեղ է կեցության սահմանը:
Այն մարդկանց մասին է,ովքեր մի բանի հասնելուց հետո ավելիին չեն ձգտում:
Խոզ և մարգարիտ
Բըռռ:Այս ի՞նչ են լցրել իմ կեղտայրի մեջ,այս ի՞նչ խոզություն է:
Մարդիկ,ապրելով կեղտաջրի մեջ,ուրիշի թերություններն են նկատում՝իրենցը մոռանալով:
Իր աչքի գերանը չի տեսնում,ուրիշի աչքի շյուղն է տեսնում:

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

Օր առաջին,հունիսի 28
Մեր օրը այսօր սկսվեց Մայր դպրոցից:Հավաքվել էինք կենտրոնական ընթերցասրահում,որպեսզի ծանոթանայինք ճամբարի ծրագրին:Հաջորդիվ գնացինք «Սեբաստիա» համերգասրահ,այստեղ ծանոթացանք «Հազարան հավքին»:Երգեցինք,պարեցինք ու շատ լավ ժամանակ անցկացրեցինք:

  • Բաղը քաղինք

Բաղը քաղինք, խաղողը տարանք,
Չարազը, չարազը,
Ճառթեք, տըղներ, մաճառ խըմենք,
Ավազը, ավազը:


Խաղողը ճառթենք, կարմիր շիրան
Չըռչըռա, չըռչըռա,
Լըցնենք կարասն, էփի, թափի,
Վըռվըռա, վըռվըռա:


Դե՛, Ճառթի, հա՛, դե՛. Ճառթի, հա՛,
Կըրընկի, կըրընկի,
Չըփչըփացրու, փըռռա – խաղա
Տըրընգի, տըրընգի:

***

Անմահական այգի մի ասի՝ մի դրախտ ասա. լիքը զրնգուն աղբիւրներով ու կարկաչուն վտակներով, հազարագոյն ծաղիկներով, ամէն տեսակ երէներով ու երգող նախշուն հաւքերով:  Այգու մէջ էլ այգեպաններ դրեց ու պատուիրեց, որ դուռը միշտ բաց պահեն. ով ուզի մտնի, ուտի, տանի, եկողգնացողին «չէ» չլինի:
Ու եօթը ճամփով ամէն կողմից արձակհամարձակ գալիս էին մարդիկ, լիքը այգում ուտում խմում, լիանում, անց կենում գնում:

  • Կաքավներ, կաքավներ

Կաքավներ, կաքավներ,
Քելեք՝ էրթանք բոլոր խաչին,
Կաքավներ, կաքավներ,
Քելեք՝ էրթանք բոլոր խաչին,
Կաքավներ, կաքավներ,
Վեր-վեր թըռնենք վըր կանաչին,
Կաքավներ, կաքավներ,
Ոտներ մըրսի, փաթթեն լաչին,
Կաքավներ, կաքավներ:


Շիլա շապիկ ծալ-ծալ արեք,
Կաքավներ, կաքավներ,
Շիլա շապիկ ծալ-ծալ արեք,
Կաքավներ, կաքավներ,
Կարմիկ էրես պուտ-պուտ արեք,
Կաքավներ, կաքավներ,
Կարմիկ էրես պուտ-պուտ արեք,
Կաքավներ, կաքավներ:


Ելեք տեսեք՝ ո՞ր կաքավ ջոջ,
Կաքավներ, կաքավներ,
Բըռնենք, տանենք մեր աներոջ,
Կաքավներ, կաքավներ:

  • Կռունկ, հո՛պ տու ու թռի

Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:


Կռունկն ընկավ կալերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կտրավ սազիս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:


Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:


Կամաց քշեք սելերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կապեմ չուխուս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:


Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:


Ա՜յ տղա, պարի մեջը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Ես եմ քո խաղի մեջը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

***

Արան թագաւորի քաղաքում մի աղքատ պառաւ կին է լինում. ունենում է մի մինուճար որդի: Օրերից մի օր էս պառաւի տղէն հիւանդանում է, ու սիրտը խաղող է ուզում:

— Նանի՛, ի՛նչ կը լինի՝ ինձ համար խաղող ճարես, թախանձում է մօրը:

Պառավը ինչքան խնդրում է, աղաչում պաղատում է, քարսիրտ այգեպանները բան չեն տալիս, դուրս են անում ու այգու դռները յետեւից փակում: Պառաւը դառն ու դատարկ յետ է գալիս: Գալիս է տեսնում՝ որդին, խաղող կանչելով, մօրն է սպասում: Էդպէս խաղող կանչելով էլ էն գիշեր պառաւի որդին մեռնում է:

Բարձր տրամադրությամբ շարունակեցինք մեր օրը:Հաջորդ կանգառը Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցն
էր:Ծանոթացանք դպրոցի տարածքի հետ,կավով կախազարդեր,կրծքազարդեր պատրաստեցինք:

Խոհանոցային նախագիծ «Պատրաստում ենք թխվածքաբլիթներ»

Այսօր Հարավային դպրոցի ճամբարականների հետ պատրաստեցինք համեղ թխվածքաբլիթներ:Երեխաները շատ ոգևորված էին և բոլորը սիրով մասնակցեցին պատրաստման ընթացքին:Շատ լավ ժամանակ անցկացրեցինք և վերջում համտեսեցինք մեր պատրաստածը:

Վերապատրաստում.օր չորրորդ

Հունիսի 18.օր չորրորդ:Այսօր վերապատրաստման վերջին օրն էր:Վերապատրաստման բոլոր մասնակիցներով մասնակցեցինք մեդիաուրբաթին՝ երգեցինք,պարեցինք:Այնուհետև սկսեցինք մեր նախագծերը ներկայացնել, քննարկել:Այսպիսով ունեցանք հետաքրքիր և բովանդակալից չորս օրեր: