Աշխատակարգ. 01-08

01.09

Գիտելիքի օր

04.09

09։00-09։20- Ընդհանուր պարապմունք
09։20-10։05- Հեծանվավարություն, 2.3դասարան
10։10-10։55- Հեծանվավարություն, 1.2դասարան
11։00-11։45- Մատենավարություն
11։50-12։35- Բակային աշխատանքներ
12։35-12։55- Ընդմիջում
12։55-13։35- Հեծանիվների վերանորոգում, դասավորում

05.09

09։00-09։20- Ընդհանուր պարապմունք
09։20-10։05- Հեծանվավարություն, 1.1դասարան
10։10-10։55- Մարզադահլիճի մաքրում, դասավորում
11։00-11։45- Հեծանվավարություն, 5տարեկաններ
11։50-12։35- Բակային աշխատանքներ
12։35-12։55- Ընդմիջում
12։55-13։35- Եռամարտի պարապմունք. 4.3դասարան
13։40-14։20- Եռամարտի պարապմունք. 4.1դասարան

06.09

09։00-09։20- Ընդհանուր պարապմունք
09։20-10։05-Բակային աշխատանքներ
10։10-10։55- Հեծանվավարություն, 3.2 դասարան
11։00-11։45- Հեծանվավարություն, 3.3 դասարան
11։50-12։35- Հեծանվավարություն, 2.2դասարան
12։35-12։55- Ընդմիջում
12։55-13։35- Եռամարտի պարապմունք. 4.2դասարան

07.09

09։00-09։20- Ընդհանուր պարապմունք
09։20-10։05- Հեծանվավարություն, 3.1դասարան
10։10-10։55- Մարզադահլիճի մաքրում
11։00-11։45- Եռամարտի պարապմունք. 4.3դասարան
11։50-12։35- Հեծանիվների վերանորոգում, դասավորում
12։35-12։55- Ընդմիջում
12։55-13։35- Եռամարտի պարապմունք. 4.1դասարան

08.09

09։00-09։20- Ընդհանուր պարապմունք
09։20-10։05- Հեծանվավարություն, 2.1դասարան
10։10-10:55-

11:00-11:45-

11:50-12:35-
12։35-12։55- Ընդմիջում
12։55-13։35- Հեծանվավարություն, 3.4դասարան
13։40-14։20- Եռամարտի պարապմունք. 4.2դասարան

15։00-16։15- Մեդիաուրբաթ

Մարմնամարզության առարկայի ծրագիր

Դասընթացը՝ Մարմնամարզություն

Ժամկետը՝ շուրջտարյա

Մասնակիցներ՝ 4.1, 4.2, 4.3 դասարաններ

Նպատակը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ֆիզիկական դաստիարակության հիմնական նպատակը ֆիզիկապես առողջ, համակողմանի զարգացած, առողջ ապրելակերպի կանոններին տիրապետող մարդ ձեւավորելն է: 

Խնդիրները՝

1.Սովորողների առողջության ամրապնդում եւ ճիշտ կեցվածքի ձեւավորում

2.Շարժողական ընդունակությունների /արագաշարժություն, ուժ, դիմնացկունություն, ճկունություն/ մշակում

3. Տեսական գիտելիքների ձեռք բերում

4.Սովորողների մեջ՝պատասխանատվություն, ընկերասիրություն, փոխօգնություն եւայլ հատկանիշների դաստիարակում 5.Առողջ ապրելակերպի պահպանումը եւ վնասակար սովորություններից խուսափելը:

6.Ֆիզիկական վարժություններով պարբերաբար պարապելու պահանջմունքի դաստիրակում

Ընդհանուր տեղեկություններ մարմնակրթության եւ սպորտի, նրա նշանակության վերաբերյալ: Կոփման կանոնները եւ նշանակությունը: Դասերի ժամանակ անվտանգության կանոնների պահպանումը: Տեղեկություններ օլիմպիական խաղերի եւ շարժման վերաբերյալ: Տեղեկություններ անվանի եւ ազատամարտիկ մարզիկների մասին: Առաջին բուժօգնությունը վնասվածքների դեպքում: Հոգնածության կանխարգելման միջոցները: Արդարացի խաղի նշանակությունը: Որպես կանոն սովորողները մարմնակրթության դասերին պետք է մասնակցեն մազահագուստով եւ մարզակոշիկներով: Դահլիճներում պետք է պահպանել սանիտարահիգենիկ պահանջները եւ անվտանգության կանոնները: Ֆիզիկական դաստիարակության գործընթացի արդյունավետությունը ուսումնասիրելու եւ զարգացման արդյունքները գնահատելու համար ուսումնական տարվա սկզբին, առաջին կիսամյակի եւ երկրորդ կիսամյակի վերջում, պետք է անցկացնել ստուգատեսներ: Մարզիչը պետք է ունենա սուլիչ, կարողանա հրահանգները տալ պարզ եւ արտահայտիչ:

4-րդ դասարան

  • Գիտելիքների հիմունքներ 6-ժամ Դպրոցականի սնունդը եւ ռեժիմը, վնասակար սովորությունների կործանարար ներգործությունը օրգանիզմի վրա 
  • Պատկերացում օլիմպիական խաղերի մասին, հայերի մասնակցությունը: 
  • Ֆիզիկական վարժությունների ազդեցությունը առողջության ամրապնդման վրա: Անվտանգության կանոնների պահպանումը մարզասրահում
  • Մարմնամարզական վարժություններ, շարային վարժություններ 24-ժամ 
  • Շարում տողանով տալ հրահանգներ «Շարվե~լ, հավսա ~ր, զգա’ստ, քայլով մա’րշ, կա~նգ առ», շարափոխումներ միասյուն շարքից երկսյուն, եռասյուն, քառասյուն, բացազատվել եւ խտանալ տեղում, շարային քայլք, քայլք «Անկյունագծով, հակընթաց, օձաձեւ», հաշվել՝ «Կարգով, առաջին-երկրորդ, մեկից մինչեւ վերջ»: 
  • Դարձումներ աջ, ձախ, ետ: Ընդհանուր զարգացնող վարժություններ
  • Ընդհանուր զարգացնող վարժություններ ձեռքերի, ոտքերի, իրանի տարբեր դրությունների համակցումներ:Սսել մարմնաի վերին վերջույթներից ավարտել ստորին վերջույթներով: 
  • Կատարել ոտքերի թափային շարժումների, ոստյունների, կքանիստերի եւ դարձումների համակցումներ, տեղում եւ շարժման մեջ: 
  • Կատարել ընդհանուր զարգացնող վարժություններ զուգերով,օրինակ՝ «Վերմակ -Դոշակ»: Վարժություններ մեծ եւ լցված գնդակներով եւ տարբեր առարկաներով, կատարել զույգերով, եռյակներով, նստած գորգին, կամ
    ներքնակին: 
  • Կեցվածքի ձեւավորմանվարժություններ—կանգնած,պառկած, չորեքթաթ դիրքերից, /կանգնել պատի մոտ կպնել նրան, գլխով, թիակներով, ուսերով, նստատեղով եւ կրունկներով, ձեռքերը դնել պարանոցին, արմունկները կողմ, բարձրանալ ոտնաթաթերին եւ իջնել: Դիրքը պահելով կատարել ոտքի ծալում վեր, կրկնել մյուս ոտքով: Կանգնել դեմքով պատը ձեռքերը վեր ափերը պատին կպած, կատարել ոտքով թափեր դեպի ետ: 
  • Պետք է մեծ ուշադրություն դարձնել աչքերի խնամքին, քանի որ համակարգչին նայելիս դրանք հոգնում են: 
  • Կատարում ենք հետեւյալ վարժությունները ամեն մեկը 4-ից 6 անգամ: Կանգնել հանգիստ, ձեռքերը գոտկատեղին կատարում ենք գլխի թեքումներ եւ պտույտներ, կարելի է կատարել փակ աչքերով: Հանգիստ դիրքից կարելի աչքերի պտույտներ կատարել ժամացույցի սլաքի ուղղությամբ եւ հակառակը, առանց գլուխը շարժելու նայել վերեւ, ներքեւ, աջ, ձախ: 
  • Հարթաթաթության կանխարգելման վարժություններ—քայլելոտնաթաթերին, կրունկներին, ներբաններին, գետնին դրված պարանի վրայով, կքանստած հատկապես արդյունավետ է, եթե քայլում էս ոտաբոբիկ: 
  • Շնչառական վարժություններ — Ֆիզիկական վարժություններ կատարելիս շատ կարեւոր է ճիշտ շնչելը, երբեք չպահել շնչառությունը, խորը շնչել եւ արտաշնչել Մագլցման վարժություններ — մագլցում, սողանցում թեք տեղադրված մարզանստարանի վրայով ծնկած,փորի վրա պառկած: Մագլցում մարզապատի վրայով, անցում մյուս մարզապատին, պարանամագլցում մինչեւ 2.5-3մ.: հենացատկեր լայնակի տեղադրված այծի վրա ձեռքերի օգնությամբ: Գլուխկոնծի առաջ, ետ, երկու- երեք գլուկոնծի առաջ, ետ: Կանգ թիակների վրա:
  • Հավասարակշռության վարժություններ — քայք մարզագերանի, մարզանստարանի վրայով, ձեռքերի տարբեր դիրքերով, գլխին որեւէ առարկա դրած: 
  • Ռիթմիկ մարմնամարզական եւ պարային վարժություններ, հայկական ազգային պարեր— կատարել երաժշտության ուղեկցությամբ, քայքեր, թեթեւ վազքեր, դոփյուններ, ցատկեր, կից քայլերով, կքանստած, ձեռքերի տարբեր դիրքերով, ծափեր,կքանիստեր, դարձումներ: 
  • Կախեր եւ հենումներ — հենումներ մարզանստարանին, մարզագերանին կախեր մարզապատից, պտտափողից, կախ ծալված, արտակորված: Կախ դրությունում ոտքերի բարձրացում եւ իջեցում, ծնկային հոդը ուղիղ: Ձգումներ կախ դրությունից: 
  • Աթլետիկական վարժություններ—16ժամ 
  • Վազք-վազք բարձր մեկնարկից տալով «Մեկնարկի» «Ուշադրություն» «Մարշ» հրամանները, մարզիկը վազում է 20-30 մետր: Վազք միջին եւ մեծ քայլերով, վազք արագացումով, հաղթահարելով արգելքներ: Վազք տարբեր տեմպերով, արագացումով մինչեւ 40 մետր, վազք 50 մետր արդյունքի գրանցումով, մաքոքավազք/2անգամ10մ./, կրոս մինչեւ 1500մ.: Ցատկեր
  • ցատկապարանով, զույգ, աջ, ձախ ոտքերով, տեղում, ընթացքից: Հեռացատկ տեղից, 4-6 քայլով թափավազքով: Գնդակի նետումներ, փոքր գնդակի նետում նպատակին, նետում 10-12մետր,հեռավորությունից հորիզոնական եւ ուղղահայաց, նետում հեռավորությունից թափավազքով: Լցրած գնդակի նետում երկու ձեռքով / 1 կգ/, աջ եւ ձախ ձեռքով: Ընդհանուր զարգացնող վարժությունների ժամանակ կարեւոր է պահպանել վարժություն ներիհերթականությունը, պետք է սկսել մարմնի վերին հատվածներից եւ ավարտել ստորին հատվածներով ժամանակ
  • առ ժամանակ կատարել շնչառական վարժություններ: Դասվարը պետք է օգտագործի իր անսպառ երեւակայությունը, որպեսզի դասը ուրախ եւ աշխույժ անցնի:
  • Մարզախաղեր, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, ֆուտբոլ — 52

Sponsored

Մանկավարժական ճամբար

Օգոստոսի 22-24

Բովանդակությունը

9։00-9։15՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

10:00-12:00՝ «Մուտք կրթահամլիր»ուսումնական ճամբար

12:00-12:30՝ ընդմիջում

12:30-14:00` կաբինետի մաքրման աշխատնքներ, նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանք․ օրացույցերի, նախագծերի, անհատական աշխատաժամանակների հրապարակում, Ուսումնական ամառ նախագծի ամփոփում

Օգոստոսի 25

Բովանդակությունը

9։00-9։15՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։15-10:15՝ հավաքներ մասնախմբերով, նախագծային խմբերով

10։40՝ աշխատանք Հարավային դպրոցում

կաբինետի մաքրման աշխատնքներ

12:00-12:30՝ ընդմիջում

12:30-14:00` նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանք․ օրացույցերի, նախագծերի, անհատական աշխատաժամանակների հրապարակում, Ուսումնական ամառ նախագծի ամփոփում

Օգոստոսի 28-30

9։00-9։15՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։15-10:15՝ հավաքներ մասնախմբերով, նախագծային խմբերով

10։15՝ աշխատանք  Հարավային դպրոց-պարտեզում՝

Դասասենյակների պատրաստություն

  • Դպրոցների 2023-24 ուսումնական տարվա օրացույցների հրապարակում
  • Դասավանդողների անհատական աշխատաժամանակների, օրացույցների հրապարակում
  • Սեպտեմբերի նախագծերի հրապարակում

Արտանիշի հետազոտական-վրանային ճամբար. հսշվետվություն

Ֆեյսբուքյան լրահոս. օրակարգի ամփոփումներ

Օր առաջին

Օր երկրորդ

Օր երրորդ

Ճամբարի նախագիծը տե՛ս այստեղ: