Եռամարտի կազմակերպիչների, ուսուցչի օգնականների ստուգատես-վկայագրում

Այս շաբաթ ուսուցչի օգնականները և եռամարտի կազմակերպիչները վկայագրվում են, որպեսզի ամրապնդեն իրենց աշխատանքը։

Ես, որպես ուսուցչի օգնական և եռամարտի կազմակերպիչ, նույնպես մասնակցում եմ ստուգատեսերին։

Ծրագիր՝

  • Սեպտեմբերի 13, ժամը 14.00՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Մայր դպրոցի մարմնամարզական սրահում մարմնամարզություն ստուգատես 
  • Սեպտեմբերի 15, ժամը 14.00 Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ծածկած լողավազանում լողի ստուգատես
  • Սեպտեմբերի 16, ժամը 14.00 Մայր դպրոցի հեծանվային ակումբ, հեծանվային պարապմունք-սեմինար
  • Սեպտեմբերի 17, ժամը 9.00՝ Քաղայաքին քայլք

Աշնանային հավեսի լողափ. ստուգատես

Աշնան տաք օրերին սովորողները շարունակելու են լողալ Հարավային դպրոցի բացօթյա լողավազաններում, ինչպես ամռան ջերմ օրերին:

Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:
Ընթացքը՝

  • Նախապատրաստում, որն իր մեջ ներառում է նախավարժանքն ու ցնցուղի ընդունումը
  • Լողը
  • Լողափին գտնվելն ու ինքնասպասարկումը
  • Լողափնյա խաղեր խաղալ
  • Ջրային խաղեր խաղալ

Պատասխանատուներ՝ դասվարներ, օգնականներ։

Читать далее