ՀՄԿ-ի կողմից կազմակերպված ուսուցչի օգնականի վերապատրաստումներ

Ապրիլի 13-15ը մասնակցում եմ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից ուսուցչի օգնականների համար կազմակերպվող վերապատրաստումներին։Վերապատրաստումը անցկացվում է թիվ 181 դպրոցում:Շատ հետաքրքիր և բովանդակալից օրեր ենք ունենում, ինձ համար հետաքրքիր է լսել տարբեր դպրոցների ուսուցչի օգնականների կարծիքները, տեսակետները, համաձայնել դրանց հետ կամ ոչ։

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

Օր առաջին,հունիսի 28
Մեր օրը այսօր սկսվեց Մայր դպրոցից:Հավաքվել էինք կենտրոնական ընթերցասրահում,որպեսզի ծանոթանայինք ճամբարի ծրագրին:Հաջորդիվ գնացինք «Սեբաստիա» համերգասրահ,այստեղ ծանոթացանք «Հազարան հավքին»:Երգեցինք,պարեցինք ու շատ լավ ժամանակ անցկացրեցինք:

  • Բաղը քաղինք

Բաղը քաղինք, խաղողը տարանք,
Չարազը, չարազը,
Ճառթեք, տըղներ, մաճառ խըմենք,
Ավազը, ավազը:


Խաղողը ճառթենք, կարմիր շիրան
Չըռչըռա, չըռչըռա,
Լըցնենք կարասն, էփի, թափի,
Վըռվըռա, վըռվըռա:


Դե՛, Ճառթի, հա՛, դե՛. Ճառթի, հա՛,
Կըրընկի, կըրընկի,
Չըփչըփացրու, փըռռա – խաղա
Տըրընգի, տըրընգի:

***

Անմահական այգի մի ասի՝ մի դրախտ ասա. լիքը զրնգուն աղբիւրներով ու կարկաչուն վտակներով, հազարագոյն ծաղիկներով, ամէն տեսակ երէներով ու երգող նախշուն հաւքերով:  Այգու մէջ էլ այգեպաններ դրեց ու պատուիրեց, որ դուռը միշտ բաց պահեն. ով ուզի մտնի, ուտի, տանի, եկողգնացողին «չէ» չլինի:
Ու եօթը ճամփով ամէն կողմից արձակհամարձակ գալիս էին մարդիկ, լիքը այգում ուտում խմում, լիանում, անց կենում գնում:

  • Կաքավներ, կաքավներ

Կաքավներ, կաքավներ,
Քելեք՝ էրթանք բոլոր խաչին,
Կաքավներ, կաքավներ,
Քելեք՝ էրթանք բոլոր խաչին,
Կաքավներ, կաքավներ,
Վեր-վեր թըռնենք վըր կանաչին,
Կաքավներ, կաքավներ,
Ոտներ մըրսի, փաթթեն լաչին,
Կաքավներ, կաքավներ:


Շիլա շապիկ ծալ-ծալ արեք,
Կաքավներ, կաքավներ,
Շիլա շապիկ ծալ-ծալ արեք,
Կաքավներ, կաքավներ,
Կարմիկ էրես պուտ-պուտ արեք,
Կաքավներ, կաքավներ,
Կարմիկ էրես պուտ-պուտ արեք,
Կաքավներ, կաքավներ:


Ելեք տեսեք՝ ո՞ր կաքավ ջոջ,
Կաքավներ, կաքավներ,
Բըռնենք, տանենք մեր աներոջ,
Կաքավներ, կաքավներ:

  • Կռունկ, հո՛պ տու ու թռի

Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:


Կռունկն ընկավ կալերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կտրավ սազիս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:


Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:


Կամաց քշեք սելերը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կապեմ չուխուս թելերը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:


Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:


Ա՜յ տղա, պարի մեջը,
Կռունկ, հոպ տուր ու թռի,
Ես եմ քո խաղի մեջը,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկ, հոպ տուր ու թռի,
Կռունկ, ծափ տուր ու թռի:

***

Արան թագաւորի քաղաքում մի աղքատ պառաւ կին է լինում. ունենում է մի մինուճար որդի: Օրերից մի օր էս պառաւի տղէն հիւանդանում է, ու սիրտը խաղող է ուզում:

— Նանի՛, ի՛նչ կը լինի՝ ինձ համար խաղող ճարես, թախանձում է մօրը:

Պառավը ինչքան խնդրում է, աղաչում պաղատում է, քարսիրտ այգեպանները բան չեն տալիս, դուրս են անում ու այգու դռները յետեւից փակում: Պառաւը դառն ու դատարկ յետ է գալիս: Գալիս է տեսնում՝ որդին, խաղող կանչելով, մօրն է սպասում: Էդպէս խաղող կանչելով էլ էն գիշեր պառաւի որդին մեռնում է:

Բարձր տրամադրությամբ շարունակեցինք մեր օրը:Հաջորդ կանգառը Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցն
էր:Ծանոթացանք դպրոցի տարածքի հետ,կավով կախազարդեր,կրծքազարդեր պատրաստեցինք:

Վերապատրաստում.օր չորրորդ

Հունիսի 18.օր չորրորդ:Այսօր վերապատրաստման վերջին օրն էր:Վերապատրաստման բոլոր մասնակիցներով մասնակցեցինք մեդիաուրբաթին՝ երգեցինք,պարեցինք:Այնուհետև սկսեցինք մեր նախագծերը ներկայացնել, քննարկել:Այսպիսով ունեցանք հետաքրքիր և բովանդակալից չորս օրեր:

Վերապատրաստում.օր առաջին

Հունիսի 15ին տեղի ունեցավ հեղինակային կրթական ծրագրով քառօրյա վերապատրաստման առաջին դասընթացը:Դասընթացը վարեց Հարավային դպրոցի դասվար՝ Լուսինե Գասպարյանը:Ծանոթացանք կրթահամալիրում իրականացվող այլընտրանքային կրթական ծրագրին,շրջեցինք դպրոցում,բացեցինք էլեկտրոնային հասցեներ:Ես, լինելով 3 սեբաստացիների մայրիկ,ծանոթ էի այս դպրոցի կրթական ծրագրին,բայց ինձ շատ հաճելի էր մեկ անգամ ևս ավելի հանգամանորեն ծանոթանալ դպրոցի գործունեությանը: