Վայոց ձորի մարզի գյուղական ճամբար


Վայոց Ձորի մարզ փոքրականակ դպրոցնի սովորողների ճամբարի կազմակերպում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մասնակիցներ՝ Վայոց Ձորի մարզի Արտավան, Վարդահովիտ, Մոզրով, Սարավան, Գոմք, Բարձրունի գյուղերի դպրոցների 4-8-րդ դասարանի սովորողներ, դասավանդողներ, կրթահամալիրի ճամբարականներ:

Ժամանակահատված՝ հունիսի 5-11-ը

Նպատակ՝ Վայոց Ձորի փոքրականակ դպրոցների սովորողներին հնարավորություն տալ իրենց ճամբարային առօրյան կազմակերպել կրթահամալիրի հունիսյան ամառային լողափնյա ճամբարային ջոկատներում, օգտվել կրթահամալիրի ստեղծագործական լաբորատորյաներից, միջավայրից, իրենց հասակակիցների հետ հաղորդակցվել, ընկերանալ, ապրել, լինել քաղաքամայր Երևանում: 

Ճամբարի համակարգողներ՝ Սյուզննա Դանիելյան, Շամիրամ Պողոսյան

Ճամբարի մասնակից Վայոց Ձորի դասավանդողներ՝

  • գ.Սարավանի միջնակարգ դպրոց՝ Քրիստինա Աբրահամյան, ռուսերենի դասավանդող
  • գ. Արտավանի միջնակարգ դպրոց՝ Մերի Հովհաննիսյան, պատմություն
  • Վարդահովիտ միջնակարգ դպրոց՝ Գագիկ Մարգարյան ֆիզիկա, մաթեմատիկ 
  • Բարձրունի միջնակարգ դպրոց՝ Լուսիկ Խաչատրյան, ռուսերեն

Աշխատակարգ

Հունիսի 5-ին պատասխանատուները կշարժվեն Վայոց Ձորի մարզի մարզկենտրոն Եղեգնաձոր: Եղեգնաձորի մարզպետարանի մոտ ճամբարականները կսպասեն: Կծանոթանանք միմյանց հետ և կշարժվենք Երևան: Առաջին կանգառը կլինի Ուրցաձորի Սուրբ Կարապետ եկեղեցին: Միասին ընդմիջում կանենք և կշարունակենք ճանապարհը: Ընդունող ընտանիքների ներկայացուցիչները ժամը 19:00 կլինեն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Երրոդություն եկեղեցու մոտ: Նախապես կազմված ցուցակով ճամբարականներին կհանձնենք ընտանիքներին: Հունիսի 6-10-ը ճամբարականները կլինեն կրթահամալիրի Միջին և Հարավային դպրոցների ճամբարական ջոկատներում, երեկոյան ընտանիքների հետ հետաքրքիր, հագեցած ժամանակ կանցկացնեն: Հունիսի 11-ին ճամբարականները կվերադառնան իրենց ընտանիքներ: Ճամբարի շարունակությունը կլինի հուլիս ամսին Երևանի սովորողների մասնակցությունը գյուղական ճամբարներին:

Հունիսի 5

  • 14:00՝ Սուրբ Երրորդություն եկեղեցուց մեկնում Եղեգնաձոր, պատասխանատուներ՝ Սյուզաննա Դանիելյան, Շամիրամ Պողոսյան
  • 16:00՝ ճամբարականների հետ հանդիպում Եղեգնաձորի մարզպետարանի մոտ
  • 16:30՝ մեկնում Երևան
  • 17:00՝ կանգառ Ուրցաձորի Սուրբ Կարապետ եկեղեցի
  • 17:30՝ Ժամանում Սուրբ Երրոդություն եկեղեցի
  • 19:00՝ Ընդունող ընտանիքների հետ հանդիպում, սովորողների բաժանում, պատասխանատուներ՝ Սյուզաննա Դանիելյան, Շամիրամ Պողոսյան

Հունիսի 6-10-ը

  • Վայոց Ձորի ճամբարականների ընդգրկում կրթահամալիրի Հարավային և Միջին դպրոցի ճամբարային ջոկատներում: Աշխատակարգն ըստ համապատասխան ջոկատների:
  • Երեկոյան հյուրընկալող ընտանիքների հետ այցելություններ պատմամշակութային, ժամանցային վայրեր:

Հունիսի 11

  • 10:00՝ Ճամբարականների ճանապարհում Սուրբ Երրոդություն եկեղեցու բակից:
  • 12:00՝ ժամանում Եղեգնաձոր, ճամբարականների դիմավորում:

Վարորդ՝ Արման Գրիգորյան, հեռ․՝ 094 12 13 44

Մակնիշ՝Իսուզու, 37447

Նստատեղերի քանակ՝ 29 նստատեղ

Մասնակից ճամբարականներ, հյուրընկալող ընտանիքներ