Սեբաստացիական-ընկերական ֆուտբոլային հանդիպում Մայր դպրոցում

Ժամը՝ 10:00-11:00

Օրը՝ 31.05.2023

Մասնակիցներ՝ Հարավային և Արևմտյան դպրոցների 4-րդ դասարանների ֆուտբոլային հավաքական, Վայոց ձորի փոքրաքանակ դպրոցների ճամբարականներ

Վայրը՝ Մայր դպրոց

Նպատակը՝ Մարզական խաղեր, կրթահամալիրի օղակների համագործակցում, մարզական տարվա ամփոփում

Պատասխանատուներ՝ Սոնա Սարգսյան, Սյուզաննա Դանիելյան

Արդյունքը՝ ուղիղ եթերներ, պատումներ սովորողների և դասավանդողների բլոգներում։

Մարմնամարզության հունիսյան ճամբարի նախագիծ


Վայրը
՝ Հարավային դպրոց-պարտեզի բակ, բացօթյա լողավազան

Ժամանակահատվածը՝ մայիսի 29 — հունիսի 9

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանների սովորողներ

Նպատակը՝ իրականացնել լողափնյա մարմնամարզական պարապմունքներ

Ընթացքը՝ վազք, մարմնամարզություն, լողափնյա էստաֆետային խաղեր

Читать далее

Քայլք-ճամփորդություն ուսումնական ագարակ

Մասնակիցներ ՝ Տարատարիք ճամբարականներ

Օրը՝ Հունիսի 15

Ժամը՝ 9:30-11:00

Վայրը ՝ Ուսումնական ագարակ

Պատասխանատու՝ Սյուզաննա Դանիելյան

Խնդիրներ՝

  • Հաղթահարել վախերը կենդանիների հետ շփվելիս։
  • Դրսևորել ճիշտ վարքագիծ կենդանիներին կերակրելիս, խնամելիս, կենդանիներին մոտ գտնվելիս։
  • Իրականացնել ձիերի խնամք և ձիավարություն։

Նպատակ՝

  • Ճանաչել Ագարակի կենդանիներին
  • Հոգատար վերաբերմունքի ձևավորել կենդանիների նկատմամբ
  • Սովորել խնամել, հոգ տանել, կերակրել կենդանիներին
  • Սովորել ձիավարության անվտանգության կանոնները
  • Ստեղծել նպաստավոր պայման մարդ-կենդանի կապի ձևավորման և պահպանման համար

Ամփոփումը՝ բլոգում

Հունիսյան բաց ճամբարի հրավեր


Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում 2022թ. մայիսի 30-ից սկսվող երևանյան ուսումնական ճամբարները «Սեբաստացիներ» հիմնադրամի աջակցությամբ բաց են Վայոց ձորի գյուղական փոքրաքանակ դպրոցների 4-8-րդ դասարանցիների, ուսուցիչների համար։

Ես՝ որպես երեք Սեբաստացիների մայրիկ, սիրով կհյուրընկալեմ իմ ընտանիքում Վայոց ձորից եկած մեր ընկերներին։ Եվ շատ կուզենամ, որ մեր ընկերությունն ու բարեկամությունը շարունակություն ունենա հուլիս- օգոստոսյան գյուղական ճամբարներում։