Աշխատակարգ. հունվարի 30-փետրվարի 3

Փոխարինում Գայանե Թորոսյանին


08:30-09:00 Սովորողների դիմավորում 

09:00-09:20 առավոտյան ընդհանուր պարապմունք 

09:20-10:05 մայրենիի հմտությունների զարգացում

10:10-10:50 մաթեմատիկա

11:50- 11։10 սննդի կազմակերպում

11:10-11:50 ռուսերեն

11:50-12:35 հեծանվավարություն

12:35-12:55 ընդմիջում 

12:55- 13:15 տեխնոլոգիա

13:15-13:35 միջավայրի խնամք

13;35-17:00 երկարացված օր

Երեքշաբթի

08:30-09:00 Սովորողների դիմավորում 

09:00-09:20 առավոտյան ընդհանուր պարապմունք 

09:20-10:05 մայրենիի հմտությունների զարգացում  , Ղազարոս Աղայան« Մանուշակ » 

10:10-10:55 մաթեմատիկական հմտությունների զարգացում

11:00-11:45 Ընտրությամբ գործունեություն

11:50-12:35 Ես և շրջակա աշխարհը

12:35-12:55 ընդմիջում

12։55-13։35 Անգլերեն

13։35-17:00 երկարացված օր

Չորեքշաբթի

08:30-09:00 Սովորողների դիմավորում

09:00-09:20 առավոտյան ընդհանուր պարապմունք

09:20-10:05 միջավայրի խնամք, բակային աշխատանքներ

10:10-10։55 մայրենիի հմտությունների զարգացում, լեզվագործունեություն

11:00-11։15 սննդի կազմակերպում

11:15-11:45մաթեմատիկական հմտությունների զարգացում

11:50-12։10 զարգացնող խաղեր

12:10-12:35 Շախմատ

12:35-12:55 ընդմիջում

12:55-13:35 անգլերեն

13։35-17։00 Երկարացված օրվա ճամբար

Հինգշաբթի

08:30-09:00 Սովորողների դիմավորում

09:00-09:20 առավոտյան ընդհանուր պարապմունք

09:20- 10:05 մաթեմատիկական հմտությունների զարգացում

10:05-11:00 հեծանվավարություն , մարզական խաղեր

11:00-11։15 սննդի կազմակերպում

11:15-11:45 տրամաբանական խաղեր

11:50-12:35 երգ

12:35-12:55 ընդմիջում

12:55-13:30 Մայրենիի հմտությունների զարգացում․ բանաստեղծության ուսուցանում

13;35-17:00 Երկարացված օրվա ճամբար

Ուրբաթ

08:30-09:00 Սովորողների դիմավորում

09:00-09:20 առավոտյան ընդհանուր պարապմունք

09:20-10։05 ռուսերեն

10։10-10։55 Մայրենիի հմտությունների զարգացում․ ընթերցանություն

11:00-11:45 ընտրության գործունեություն

11:50-12:35 մաթեմատիկական հմտությունների զարգացում

12։35-12։55 ընդմիջում

12։55-13։35 անգլերեն

13;35-17:00 Երկարացված օրվա ճամբար

Հունվար ամսվա հաշվետվություն

Ջոկատային նախագծեր՝

Հունվարյան ճամբար. համագործակցություն Արևմտյան դպրոցի հետ

Ուսումնական քայլքով դեպի այլընտրանքային քանդակների արվեստանոց

Պիցցաթխիկ

Ճամփորդություն՝

Դեպի սահադաշտ. ձմեռային մարզական խաղեր 2023

Ստուգատեսներ՝

Հեծանվային ստուգատես. 2.4 դասարան

Հեծանվավարության ստուգատես. Պրպտան ջոկատ

Մարմնամարզական ստուգատես

Ընտանեկան դպրոց՝

Դդմածեսին ընդառաջ

Դդմածեսին ընդառաջ


Դդմածեսը հավեսի ծես է, որը կրթահամալիրում իրականացնում ենք յուրաքանչյուր տարի նորովի: Դդմածեսի նախապատրաստական աշխատանքները սկսվում են ծեսից երկու-երեք շաբաթ առաջ: Մինչ ծիսակատարությունը սաները մի լավ ուսումնասիրում են դդումը, համտեսում են, խաղում են, նկարում են, մի խոսքով այն ամենը ինչ կարելի է իրականացնել դդումով: Այս ամենից հետո էլ պատրաստում ենք դդումով տարբեր ուտեստներ, քաղցրավենիքներ, և որ ամենակարևորն է ղափաման՝ ազգային ավանդական ուտեստ, որը պատրաստվում է բրինձով, մեղրով, չիր ու չամչով, ընկուզեղեններով: Քանի որ դդմածեսը վաղն է, մենք մեր ընտանեկան դպրոցում պատրաստեցինք համեղ քաղցրավենիք, որպեսզի հյուրասիրենք մեր հյուրերին։

Ուսումնական քայլքով դեպի այլընտրանքային քանդակների արվեստանոց

Ճամփորդության օրը` 25. 01. 2023թ

Երթուղին՝ Հարավային դպրոց-պարտեզ — Ծովակալ Իսակովի պողոտա- գյուղ Թաիրով

Մասնակիցներ՝ 11-րդ ջոկատի ճամբարականներ

Մեկնումը՝ 11։00 , վերադարձը՝ 13։00

Նպատակը՝

  • քայլք
  • դպրոցը անաղբ, մաքուր համայնքում
  • այց քանդակագործ Գուրգեն Եղյանի արհեստանոց 
  • նոր կապերի ստեղծում, համագործակցում

Խնդիրները՝

  • ձմեռային քայլք
  • համայնքը՝ նշված երթուղով, աղբի հավաքում
  • ծանոթացում քանդակագործ Գուրգեն Եղյանի աշխատանքներին, գործունեությանը
  • քանդակագործության նոր, այլընտրանքային տեխնոլոգիաների ծանոթացում 

Ընթացքը՝ Հարավային դպրոց-պարտեզից քայլքով կշարժվենք դեպի Իսակովի պողոտա, այնուհետև գյուղ Թաիրով: Ուսումնական քայլքի ժամանակ մաքրելու ենք համայնքը աղբից: Մեր ճանապարհին է գտնվում քանդակագործ Գուրգեն Եղյանի արհեստանոցը: Գուրգեն Եղյանը արդեն այցելել է մեզ և մենք պատասխան այցով կծանոթանանք նրա այլընտրանքային քանդակներին:

Ամփոփումը՝ սովորողների պատումներով իրենց ուսումնական բլոգներում, ֆեյսբուքյան լուսաբանում:

Անհրաժեշտ պարագաներ՝

  •  Ճամփորդական փոքր պայուսակ
  • անհատական թվային միջոց
  • ջուր
  • աղբի տոպրակներ, ձեռնոցներ

Պատասխանատուներ՝ Անի Եղյան, Սյուզաննա Դանիելյան, Լենա Ղազարյան