Լողափնյա ճամբարի ամփոփում

Հուլիսի 24-ից ղեկավարում եմ Հարավային դպրոց-պարտեզի ամառային լողափնյա ճամբարը, որին մասնակցում են տարատարիք սեբաստացի սովորողներ և սովորողներ այլ դպրոցներից։

Փորձում ենք մեր օրը կազմակերպել հետաքրքիր՝ սեբաստացիական ոճով և եռանդով, ակտիվությամբ ու տրամադրությամբ։

Արդեն հասցրել եմ ճանաչել ճամբարականներիս անհատապես։ Ամեն օր մեր ջոկատը համալրվում է նոր ճամբարականներով։

Առավոտյան ճամբարականների հաշվառմանը հաջորդում է լողավազանի բացումը։ Ճամբարականները ինքնուրույն կարողանում են միասնական բացել եւ ծալել ծածկը, ստուգել ջրի ջերմաստիճանը և մաքրությունը։

Այնուհետև միասին ընդհանուր պարապմունք ենք անում և նախավարժանք։ 

Տարածքի մաքրման աշխատանքները, ծաղիկների խնամքն ու ջրումը ևս ճամբարականների սիրելի զբաղմունքներից են։

Որքան էլ որ բազմազան լինեն գործունեության կազմակերպման ձևերը, առանց լողի և հեծանվավարության դժվար է պատկերացնել ամառային լողափնյա ճամբարը։ Հետեւաբար շատ են ջրային խաղերն ու չփչփոցը։

Այս մեկ շաբաթվա ընթացքում եղել ենք Ուսումնական ագարակում, խեցեգործության սրահում, թխել ենք, աղցան և համեղ դոնդող պատրաստել։

Ֆեսբուքյան հրապարակումները ստորև՝

Մեկ օր ագարակում

Ուրախ չփչփոցներ

Անաղբ ուսումնական միջավայր

Համեղ նախաճաշ լողափին

Պատրաստում ենք մրգային դոնդող

Խեցեգործության սրահում

Զբաղվում ենք այլընտրանքային նկարչությամբ

Առավոտվա լողն ուրիշ է

Կենցաղային իրերին նոր շունչ ենք հաղորդում

Արտադրական ուսուցում

Մեր ձեռքերով պատրաստածը ամենահամեղն է

Լողափնյա ճամբար հուլիսի 31- օգոստոսի 4

Ամառային ճամբարը նպատակ ունի համախմբելու նրանց, ովքեր ցանկանում են ստեղծագործել, իրենց արձակուրդային ազատ ժամանակը հարստացնել, ամրապնդել երևակայության, ստեղծականության փորձը, ընկերների հետ լինել, ձեռք բերել նոր ընկերներ, ճամփորդել: 

Ճամբարականների մոտ զարգացնել աշխատասիրությունը, նպատակասլացությունը, ինքնուրույնությունը, հնարամտությունը, հետազոտելու, վերլուծելու, ընդհանրացնելու, դատողություններ անելու, կոնկրետ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողությունները…

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, երևանցի, Երևանում հյուր, մարզերից դիմող սովորողներ։

Գործունեությունը՝ երգ, պար, ռիթմիկա, թատրոն, կինոդիտում, ընթերցանություն, կերպարվեստ, լող, հեծանվավարություն, շախմատ, ուրախ մաթեմատիկա, ազգային խաղեր, խոհանոցային և տեխնոլոգիական գործունեություն, այցելություն մշակութային վայրեր, ճամփորդություն:

Ճամբարի տևողությունը՝ 31.07-04.08
Վայրը՝ Հարավային դպրոց
Հասցե՝ Ծովակալ Իսակովի 52/6
Հեռախոսահամար՝ 010 73 61 00

Դպրոցի էլ. հասցե՝ himnakan@mskh.am
Ջոկատավար՝ Սյուզաննա Դանիելյան էլ. հասցե՝syuzanna-danielyan@mskh.am
Հեռախոս՝ 098831414 (viber, WhatsApp)
Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, երևանցի, Երևանում հյուր, մարզերից դիմող սովորողներ
Ճամբարական մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկհագուստլողազգեստ
  • արևապաշտպան քսուկգլխարկակնոց, հողաթափ
  • խաղեր՝ գնդակպարանդոմինոխաղաքարտեր
  • անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկհեռախոս
  • ջուր

31.07․2023թ երկուշաբթի

09:00-09:20-Ճամբարականների ողջունում ևհաշվառում
09:25-10:10
Առավոտյան նախավարժանք
10:15-11:10-
 Հեծանվավարությունինքնագլոր
11:10-11:30- 
Նախաճաշ
11:30-12:30- 
Լող
12:30-13:30- 
Գլաքարերի վրա նկարչություն
13:30-14:40- 
Խոհանոցային գործունեություն՝ պատրաստում ենք ձմերուկով կոնֆետներ
14:40-15:00 — 
Ճաշ
15:00-16:00- 
ԸնթերցանությունարտդասականգրողներՌոդարի
16:00-16:30- 
Ճամբարական տարածքի մաքրում
16:00-17:00- 
Ճամբարականների տունճանապարհում։

01.09.2023թ Երեքշաբթի

09:00-09:20-Ճամբարականների ողջունում ևհաշվառում
09:40-10:40- Այց Մայր դպրոցի բրուտանոց
10:40-11:10- Նախաճաշ
11:10-12:50- ջրային խաղեր
13:00-13։50— Լող
14:00-14:30- Ճաշ
14։40-15։30-ընթերցանություն՝ թումանյանական«Տերն ու ծառան » հեքիաթի ընթերցում
15
։35։16:30- «Տերն ու ծառան» ֆիլմի դիտում քննարկում, համեմատում ֆիլմի հետ
16:00-17:00-Տարածքի մաքրում, ճամբարականների տուն ճանապարհում։

02.09.202Չորեքշաբթի

09:00-09:20-Ճամբարականների ողջունում և հաշվառում
09:30-11
։00- Լող
11
։00-11:30-Նախաճաշ
12:20-13:20- Կոմիտասյան երգեր, ազգային պարուսուցում
11:30-13։30-Աթոռների ներկում
13:30-14:30-
Լող
14:30-15:00-
Ճաշ
15:00-16:00-
Երկրագործական աշխատանք
16:00-17:00-
Ճամբարականների տուն ճանապարհում

03.09.2023թ Հինգշաբթի

09:00-09:20-Ճամբարականների ողջունումևհաշվառում
09:40-11:00-
Նախավարժանք, հեծանվավարություն
11:00-11:20- Նախաճաշ
10
։20-14։00—խոհանոցային՝ պատրաստում ենք հոթ- դոկ
14:00-14:30-
Լող
14:30-15:00-
Ճաշ
15:00-16:00-
տեսաֆիլմերի դիտում, քննարկում
16:00-16:25- Ճամբարի տարածքի մաքրում
16:0017:00-
Ճամբարականների տուն ճանապարհում ։

04.09.2023թ Ուրբաթ

09:00-09:20-Ճամբարականների ողջունում և հաշվառում
09:25-11:00-
Ինտելեկտուալ խաղեր /լոտո,շախմատ,այլ կերպ/
11:00-11:30-
Նախաճաշ
11:30-13
։00- Պղպջակատոն


13
։00-14։00- Լող
13:30-14:45-
Մրգային ֆրեշների պատրաստում
14:45-15:15 –
Ճաշ
15:15-16:15- Զրույց ճամբարի մասնակիցների հետ. «Մեկ շաբաթյա ճամբարային ձեռքբերումներս»․ լուսաբանում բլոգում
16:15-16:30-
Ճամբարի տարածքի մաքրում
16:00-17:00-
Ճամբարականներիտունճանապարհում ։

Լողափնյա ճամբար

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, երևանցի, Երևանում հյուր, մարզերից դիմող սովորողներ։

Գործունեությունը՝ երգ, պար, ռիթմիկա, թատրոն, կինոդիտում, ընթերցանություն, կերպարվեստ, լող, հեծանվավարություն, շախմատ, ուրախ մաթեմատիկա, ազգային խաղեր, խոհանոցային և տեխնոլոգիական գործունեություն, այցելություն մշակութային վայրեր, ճամփորդություն:

Ճամբարի տևողությունը՝ 24.07-28.07․2023թ
Վայրը՝ Հարավային դպրոց
Հասցե՝ Ծովակալ Իսակովի 52/6
Հեռախոսահամար՝ 010 73 61 00/ 098831414
Դպրոցի էլ. հասցե՝ himnakan@mskh.am հասցե՝ syuzanna-danielyan@mskh.am
Հեռախոս՝ 098831414(viber, WhatsApp)
Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, երևանցի, Երևանում հյուր, մարզերից դիմող սովորողներ

Բանկային հաշվի համարը` Հ/Հ900018003203 ՀՀ ՖՆ Գործառնական վարչություն

Ճամբարը հնգօրյա է` գործում է երկուշաբթիից ուրբաթ։

Ճամբարին մասնակցությունը ուղեգրով է`

  • 5-օրյա ուղեգիր – 15․000 դրամ (վճարված գումարը հաջորդ շաբաթ չի տեղափոխվում)
  • 1-օրյա ուղեգիր – 3․500 դրամ. (վճարման կտրոնում անհրաժեշտ է նշել մասնակցության օրերի ամսաթվերը և օրերի թվով կատարել համապատասխան վճարում)
  • սեբաստացի սովորողների 5-օրյա ուղեգիրը 10.000դրամ, 1-օրյա ուղեգիրը 2000դրամ


Ճամբարական
 մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկհագուստլողազգեստ
  • արևապաշտպան քսուկգլխարկակնոց, հողաթափ
  • խաղեր՝ գնդակպարանդոմինոխաղաքարտեր
  • անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկհեռախոս
  • ջուր

Լողափի սպասարկման կարգ

24.07.2023թ Երկուշաբթի

09:00-09:20-Ճամբարականների ողջունում և հաշվառում
09:25-10:10-
Առավոտյան նախավարժանք
10:15-11:10-
Հեծանվավարություն, ինքնագլոր
11:10-11:30-
Նախաճաշ
11:30-12:30-
Այց «Ուսումնական ագարակ»
12:30-13:30-
Լողափնյա խաղեր
13:30-14:40-
Խոհանոցային գործունեություն
14:40-15:00 —
Ճաշ
15:10_ 16
։50 Ընթերցանություն/ արտդասական գրողներ/ Ռոդարի
16:00-
Ճամբարական տարածքի մաքրում
17:00
Ճամբարականների տուն ճանապարհում։

25.07.2023թ Երեքշաբթի

09:00-09:20-Ճամբարականների ողջունում և հաշվառում
09:40-10:40- Շնորհալի ճամբարականները
10:40-11:10- Նախաճաշ
11:10-12:50- Այց թենիսի սրահ
13:00-13։50- Լող
14:00-14:30- Ճաշ
14։40-15։30-ընթերցանություն՝ թումանյանական հեքիաթների ընթերցում, քննարկում
16:00- Տարածքի մաքրում

17։00 ճամբարականների տուն ճանապարհում։

26.07.2023թ Չորեքշաբթի

09:00-09:20-Ճամբարականների ողջունում և հաշվառում
09:30-
10։00 Միջավայրի խնամք

10:30-12:00 Լող
12:00
-14:00 Այց խեցեգործության սրահ
14:
30-14:45 Ճաշ
15:10_ 16
։00 Երկրագործական աշխատանք 16։00 Տարածքի մաքրում 17:00Ճամբարականների տուն ճանապարհում

27.07.2023թ Հինգշաբթի

09:00-09:20-Ճամբարականների ողջունում և հաշվառում
09:40-11:00- Մարզական խաղեր
11:00-11:20- Նախաճաշ
11:30-13։40-Այցելություն «Վիգեն Ավետիս» քանդակի դպրոց
14:00-15:00- Լող
15:00 Ճաշ
15:30_ 16։00 Խոհանոցային աշխատանք
16։10 Ճամբարի տարածքի մաքրում
17:00 Ճամբարականների տուն ճանապարհում ։  

28.07.2023թ Ուրբաթ

09:00-09:20-Ճամբարականների ողջունում և հաշվառում
09:25-11:00-
Ինտելեկտուալ խաղեր /լոտո,շախմատ,այլ կերպ/
11:00-11:30-
Նախաճաշ
11:30-13
։00-
13
։00-14։00- Լող
13:30-14:45-
Անձնական տեսախցիկով կամ հեռախոսով լուսաբանում
14:45-15:15 –
Ճաշ
15:15-15:40
Զրույց ճամբարի մասնակիցների հետ. «Մեկ շաբաթյա ճամբարային ձեռքբերումներս»․ լուսաբանում բլոգում
16
։00 Ճամբարի տարածքի մաքրում
17:00
Ճամբարականների տուն ճանապարհում

Լողափնյա ճամբար. օր չորրորդ

Ողջու՜յն։ Անցավ մեր ճամբարային հագեցած օրերից ևս մեկը։ Այսօր քայլքով ուղևորվեցինք դեպի Մայր դպրոց՝ ինժեներական ատեղծագործության լաբորատորիա։ Հետո եկանք դպրոց, բոլորս ճանապարհից լավ սովածացել էինք, ճաշեցինք ու Մարիամ Մնացականյանի հետ սովորեցինք վաղվա ծիսական հարսանիքի պարերգերը։ Քանի որ օրը նախատոնական է, սկսեցինք պատրաստել հարսանիքի հյուրերի համար մի փոքր հյուրասիրություն՝ ոսպով ծրարներ։ Բոլոր ճամբարականները շատ ոգևորված ու հավեսով մասնակցեցին պատրաստման գործընթացին։ Վերջացրեցինք մեր գործը, կարգի բերեցինք սենյակը և շտապեցինք զովանալու։ Մի լավ լողալուց և արևայրուք ընդունելուց հետո, դուրս եկանք ու գնացինք ճաշելու, որից հետո սկսեցինք ուսումնասիրել կենդանիների մասին գրքեր՝ թերթեցինք, կարդացինք, քննարկեցինք։ Ահա և մեր ամառային լուսավոր օրերից մեկը։ Շարունակելի…

Լողափնյա ճամբար. օր երրորդ

Առավոտյան բոլորս շտապում էինք դպրոց, չէ՞որ գնալու էինք Ուսումնական ագարակ։ Ճանապարհը հաղթահարեցինք ոտքով, ուրախ ու բարձր տրամադրությամբ։ Ձիավարեցինք, կերակրեցինք ձիերին, շրջեցինք ագարակում, տպավորված վերադարձանք դպրոց: Ճաշեցինք ու մտանք լողավազան։ Լողավազանում ընկեր Լյովայի հետ իրականացրեցինք «լողացող թվեր» հետաքրքիր խաղ-լողը, դուրս գալուց հետո փորձեցին լուծել նաև լուցկիներով գլուխկոտրուկները։ Այսօր կատարեցինք նաև մի շարք բնագիտական փորձեր, ֆիլմ դիտեցինք ու պատրաստվեցինք տուն գնալուն։

Լողափնյա ճամբար. օր երկրորդ

Շատ լավ ու հագեցած օր ենք ունեցել։ Առավոտյան գնացել ենք Խեցեգործության դպրոց, կավով աշխատել ենք, ընկեր Մարատն ու ընկեր Թագուհին ծանոթացրել են տարբեր նրբությունների հետ։ Հետ ենք վերադարձել, նախաճաշել ենք, և մտել լողավազան՝ վայելելու օրվա ամենահետաքրքիր ակնթարթները։ Հետո հաշվել ենք բոլոր մրգերը, միասին լվացել ու նախապատրաստել, որ ամենաքաղցր աղցանը պատրաստենք։ Կտրատեցինք, խառնեցինք ու վայելեցինք դրսում՝ ծիրանի ծառի ներկայությամբ։ Այնուհետև եկանք ներս, մի մասը խաղեր խաղացին, մյուս մասը մուլտֆիլմ դիտեցին, հետո կարգի բերեցինք մեր սենյակը ու պատրաստվեցինք տուն գնալուն։ Վաղը մեզ սպասվում է էլ ավելի հետաքրքիր ու գունեղ օր։ Շարունակելի…

Լողափնյա ճամբար. օր առաջին

Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, ուրախ երգ ու պարով։ Այնուհետև անցանք գործի, տեխնոլոգ Մարիամ Մարտիրոսյանի հետ պատրաստեցինք Մենուայի և Արփիի ծիսական հարսանիքի տարոսիկները։ Արդեն անհամբեր նախաճաշին էին սպասում, լողափում լողազգեստներով համեղ նախաճաշեցինք, ու սկսեցին լողալ ու վայելել արևի ջերմությունը։ Լողալուց հետո մի փոքր խաղացինք դրսում։ Հետո տարբեր սեղանի խաղեր խաղացինք, մուլտֆիլմ դիտեցինք, տարբեր տրամաբանական խնդիրներ լուծեցինք։ Շատ կարևոր է նաև շրջակա միջավայրի մասին հոգ տանելը, այդ պատճառով հավաքեցինք բակի աղբը ու եկանք լվացվեցինք ու ճաշեցինք, չէ որ ահագին աշխատել էինք։ Ճաշելուց հետո դուրս եկանք բակ՝ բակային խաղեր խաղացինք, վերադարձանք, դասասենյակը կարգի բերեցինք ու պատրաստվեցինք տուն գնալուն։ Ինձ այսօր և մոտակա շաբաթը կօգնի մեր կամավոր աշխատողը՝ Գայանե Խաչատրյանը։

Լողափնյա ճամբար. հունիսի 13-17

Ամառային այս ճամբարը նպատակ ունի համախմբելու նրանց, ովքեր որ ցանկանում են ստեղծական տնօրինել իրենց արձակուրդային ազատ ժամանակը՝ հարստացնել ու ամրապնդել երևակայության, ստեղծականության փորձը, ընկերների հետ լինել,  ձեռք բերել նոր ընկերներ, ճամփորդել:

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, երևանցի, Երևանում հյուր, մարզերից դիմող սովորողներ։

Անցկացման վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Գործունեությունը՝ կերպարվեստ, երգ, պար, ռիթմիկա, թատրոն, կինոդիտում, ընթերցանություն, լող, հեծանվավարություն, ազգային խաղեր, շախմատ, ուրախ մաթեմատիկա, խոհանոցային գործունեություն, այցելություն մշակութային վայրեր, ճամփորդություն:

Առաջին հանդիպումը՝ հունիսի 13

Հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Ծով.Իսակովի 56

Ջոկատավար՝ Սյուզաննա Դանիելյան

Էլ. հասցե՝ syuzanna-danielyan@mskh.am

Հեռախոս՝ 098831414 (viber, WhatsApp)

Ճամբարականների համար պարտադիր է ամեն օր լողազգեստ, սրբիչ, լողաթափ և ջրային գլխարկ ունենալը:

Հունիսյան ճամբարի նախագծի բովանդակություն.

Հունիսի 13. երկուշաբթի

• 9:00-9:20 -Ճամբարականների ընդունում, հաշվառում, ընդհանուր պարապմունք

• 9:20-11:00-Ազգային փառատոնի շրջանակում համագործակցություն Մարիամ Մարտիրոսյանի հետ, հարսանեկան ծեսի պատրաստություն՝ տարոսիկների պատրաստում

• 11-00-11:20-Նախաճաշ

•11:20-12:55-Տրամաբանական խնդիրներ

• 13:00-13:40-Լող

• 14:00-14:30-Ճաշ

• 14:30-15:10-Սեղանի խաղեր՝

շախմատ, լոտո, դոմինո

15:10-16։00-Բակային խաղեր

16:00-Տուն ճանապարհում

Հունիսի 14.երեքշաբթի

• 9:00 -9:20-Ճամբարականների ընդունում, հաշվառում, առավոտյան ընդհանուր պարապմունք

• 9:30-11:00-Արվեստի փառատոնի շրջանակում խեցեգործության վարպետաց դաս

  • 11:00-11:20-Նախաճաշ

• 11:20-12:35-Մրգային աղցանի պատրաստում, համտեսում

• 12:35-12:55-Լող

• 13:00-13:45-Լուսանկարչական պլեներ

• 14:00- 14:30-Ճաշ

14:30- 15:10-Ֆիլմի դիտում

15:10-16:00-Միջավայրի խնամք

16:00-Տուն ճանապարհում

Հունիսի 15. չորեքշաբթի

• 9:00 -9:20-Ճամբարականների ընդունում, հաշվառում, առավոտյան ընդհանուր պարապմունք

• 9:30-11:00-Քայլք-ճամփորդություն կրթահամալիրի Ուսումնական Ագարակ

  • 11:00-11:20-Նախաճաշ

• 11:20-13:00-Ընթերցանություն

• 12:35-12:55-Լող

• 13:00-13:45-Բնագիտական փորձ

• 14:00- 14:30-Ճաշ

14:30- 15:10-Հեծանվավարություն

15:10-16:00-Միջավայրի խնամք

16:00-Տուն ճանապարհում

Հունիսի 16. հինգշաբթի

• 9:00-9:20-Ճամբարականների ընդունում, հաշվառում, Առավոտյան ընդհանուր պարապմունք

• 9:30-11:00-Ազգագրական փառատոնի շրջանակներում այց ինժեներական ատեղծագործության լաբորատորիա

• 11:00-11:45-Հարսանեկան խոհանոցային գործունեություն

• 12:00-12։30-Նախաճաշ

• 12:30-13:10-Ազգային փառատոնի շրջանակում սովորելու ենք ազգային, հարսանեկան պարերգեր, պատրաստվում ենք Մենուայի և Արփիի ծիսական հարսանիքին

• 13:10-14:00-Ընթերցանություն

14:00-14:30-Ճաշ

• 14:30-15:10-Տեխնոլոգիակսն աշխատանք՝ նավակների պատրաստում

•15:10-16:00-Լող

16:00-Տուն ճանապարհում

Հունիսի 17.ուրբաթ

• 9:00-9:20-Ճամբարականների ընդունում, հաշվառում, առավոտյան ընդհանուր պարապմունք

• 9:20-11:00 —Արվեստի փառատոնի շրջանակներում այց Քանդակի դպրոց

• 11:00-12:00-Մենուայի և Արփիի ծիսական հարսանիքի մասնակցություն

• 12:00-12:30 -Ճաշ

• 12:30- 13:10 -Այլընտրաքային նկարչություն

  • 13:10-14:00-Լող
  • 14:00-14:30-Ճաշ
  • 14:30-16:00- Մեդիա ուրբաթ
  • 16:00- Շաբաթվա ամփոփում, տուն ճանապարհում