Մաքուր պահենք մեր շրջակայքը

Մանկուց երեխաների մեջ պետք է սերմանել մաքրություն և կոկիկություն։Այս տարիքից երեխաներին պետք է սովորեցնել մաքուր պահել տունն ու շրջակայքը.հայրենիքն էլ մեր մեծ տունն է։Սա էլ հայրենասիրության մի դրսևորում է։Այս երեխաները ընդամենը հինգ տարեկան են,բայց այնքան հաճույքով էին կատարում առաջադրանքը։Նրանց աչքերում երևում էր պատասխանատվության զգացում։Իրենք խոստացան,որ ոչ միայն կմասնակցեն բնության մաքրության գործին,այլ նաև չեն աղտոտի այն։