Լողափնյա ճամբար. օր երրորդ

Առավոտյան բոլորս շտապում էինք դպրոց, չէ՞որ գնալու էինք Ուսումնական ագարակ։ Ճանապարհը հաղթահարեցինք ոտքով, ուրախ ու բարձր տրամադրությամբ։ Ձիավարեցինք, կերակրեցինք ձիերին, շրջեցինք ագարակում, տպավորված վերադարձանք դպրոց: Ճաշեցինք ու մտանք լողավազան։ Լողավազանում ընկեր Լյովայի հետ իրականացրեցինք «լողացող թվեր» հետաքրքիր խաղ-լողը, դուրս գալուց հետո փորձեցին լուծել նաև լուցկիներով գլուխկոտրուկները։ Այսօր կատարեցինք նաև մի շարք բնագիտական փորձեր, ֆիլմ դիտեցինք ու պատրաստվեցինք տուն գնալուն։