Աշխատանքային այց դեպի Արտանիշ

Հունիսի 23-ին մի խումբ դասավանդողներ մեկնեցին Արտանիշում գտնվող լողափ, արշավախմբային-վրանային նոր ճամբարային ուղղության դիտարկման նպատակով։ 

Արտանիշում գտնվող լողափը ըստ նախագծային խմբի դիտարկումնների՝ անհամեմատ մաքուր է, հարմար է ճամբարային գործունեության համար։ Հոսանքի և լուսավորոթյան առկայությունը, ջրի մաքրությունը համապատասխանում են անվտանգ կենցաղավարմանը։ Տարածքում կան նաև էկո սանհանգույցներ կոյուղիներով։

Ըստ նախագծային խմբի դիտարկումների խնդիրները հետևյալն են՝

  • մարզական խաղերի համար նաախատեսված տարածքի բացակայությունը, եթե հարակից տարածքում կա ճամբարային խումբ
  • ջրի կտրուկ խորությունը

Հետագայում ճամբարի կազմակերպման համար անհրաժեշտ գույքը․

  • լողի ժիլետներ, օղակներ, թևիկներ
  • տեղի վրանների և գորգերի չօգտագործման պարագայում, նոր վրանների և սպունգերի ձեռքբերում

Ֆեսբուքյան նկարաշարը ստորև

Լեգենդար «Կիլիկիա» նավը, որը խարիսխ է գցել Արտանիշ գյուղում

Աշխատանքային այց Արտանիշ