Լողափնյա ճամբար. օր չորրորդ

Ողջու՜յն։ Անցավ մեր ճամբարային հագեցած օրերից ևս մեկը։ Այսօր քայլքով ուղևորվեցինք դեպի Մայր դպրոց՝ ինժեներական ատեղծագործության լաբորատորիա։ Հետո եկանք դպրոց, բոլորս ճանապարհից լավ սովածացել էինք, ճաշեցինք ու Մարիամ Մնացականյանի հետ սովորեցինք վաղվա ծիսական հարսանիքի պարերգերը։ Քանի որ օրը նախատոնական է, սկսեցինք պատրաստել հարսանիքի հյուրերի համար մի փոքր հյուրասիրություն՝ ոսպով ծրարներ։ Բոլոր ճամբարականները շատ ոգևորված ու հավեսով մասնակցեցին պատրաստման գործընթացին։ Վերջացրեցինք մեր գործը, կարգի բերեցինք սենյակը և շտապեցինք զովանալու։ Մի լավ լողալուց և արևայրուք ընդունելուց հետո, դուրս եկանք ու գնացինք ճաշելու, որից հետո սկսեցինք ուսումնասիրել կենդանիների մասին գրքեր՝ թերթեցինք, կարդացինք, քննարկեցինք։ Ահա և մեր ամառային լուսավոր օրերից մեկը։ Շարունակելի…

Լողափնյա ճամբար. օր երրորդ

Առավոտյան բոլորս շտապում էինք դպրոց, չէ՞որ գնալու էինք Ուսումնական ագարակ։ Ճանապարհը հաղթահարեցինք ոտքով, ուրախ ու բարձր տրամադրությամբ։ Ձիավարեցինք, կերակրեցինք ձիերին, շրջեցինք ագարակում, տպավորված վերադարձանք դպրոց: Ճաշեցինք ու մտանք լողավազան։ Լողավազանում ընկեր Լյովայի հետ իրականացրեցինք «լողացող թվեր» հետաքրքիր խաղ-լողը, դուրս գալուց հետո փորձեցին լուծել նաև լուցկիներով գլուխկոտրուկները։ Այսօր կատարեցինք նաև մի շարք բնագիտական փորձեր, ֆիլմ դիտեցինք ու պատրաստվեցինք տուն գնալուն։

Լողափնյա ճամբար. օր երկրորդ

Շատ լավ ու հագեցած օր ենք ունեցել։ Առավոտյան գնացել ենք Խեցեգործության դպրոց, կավով աշխատել ենք, ընկեր Մարատն ու ընկեր Թագուհին ծանոթացրել են տարբեր նրբությունների հետ։ Հետ ենք վերադարձել, նախաճաշել ենք, և մտել լողավազան՝ վայելելու օրվա ամենահետաքրքիր ակնթարթները։ Հետո հաշվել ենք բոլոր մրգերը, միասին լվացել ու նախապատրաստել, որ ամենաքաղցր աղցանը պատրաստենք։ Կտրատեցինք, խառնեցինք ու վայելեցինք դրսում՝ ծիրանի ծառի ներկայությամբ։ Այնուհետև եկանք ներս, մի մասը խաղեր խաղացին, մյուս մասը մուլտֆիլմ դիտեցին, հետո կարգի բերեցինք մեր սենյակը ու պատրաստվեցինք տուն գնալուն։ Վաղը մեզ սպասվում է էլ ավելի հետաքրքիր ու գունեղ օր։ Շարունակելի…

Հունիս ամսվա հաշվետվություն

Ուսումնական ամառ. նախագիծ

Կոմիտասյան հունիսի 1

Վայոց ձորի մարզի ամառային ճամբար՝

Հունիսյան բաց ճամբարի հրավեր

Վայոց ձորի մարզի գյուղական ճամբար

Վայոց ձորի փոքրաքանակ դպրոցների սովորողները Երևանում են. հունիսյան ճամբար

Այցելություն Հանրապետության հրապարակ, Երևանի 2800 ամյակի նվիրված այգի

Վայոց ձորի ճամբարականների ճանապարհում

Ճանապարհում ենք Վայոց ձորի ճամբարականներին

Ճամբարային ճամփորդություն

Հունիսյան ճամբար՝

Հունիսյան ճամբար. հունիսի 13-17

Նախատոնական, հարսանեկան խոհանոցային գործունեություն

Քայլք-ճամփորդություն ուսումնական ագարակ

Հունիսյան ճամբար. օր առաջին

Լողափնյա ճամբար. օր առաջին

Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, ուրախ երգ ու պարով։ Այնուհետև անցանք գործի, տեխնոլոգ Մարիամ Մարտիրոսյանի հետ պատրաստեցինք Մենուայի և Արփիի ծիսական հարսանիքի տարոսիկները։ Արդեն անհամբեր նախաճաշին էին սպասում, լողափում լողազգեստներով համեղ նախաճաշեցինք, ու սկսեցին լողալ ու վայելել արևի ջերմությունը։ Լողալուց հետո մի փոքր խաղացինք դրսում։ Հետո տարբեր սեղանի խաղեր խաղացինք, մուլտֆիլմ դիտեցինք, տարբեր տրամաբանական խնդիրներ լուծեցինք։ Շատ կարևոր է նաև շրջակա միջավայրի մասին հոգ տանելը, այդ պատճառով հավաքեցինք բակի աղբը ու եկանք լվացվեցինք ու ճաշեցինք, չէ որ ահագին աշխատել էինք։ Ճաշելուց հետո դուրս եկանք բակ՝ բակային խաղեր խաղացինք, վերադարձանք, դասասենյակը կարգի բերեցինք ու պատրաստվեցինք տուն գնալուն։ Ինձ այսօր և մոտակա շաբաթը կօգնի մեր կամավոր աշխատողը՝ Գայանե Խաչատրյանը։

Քայլք-ճամփորդություն ուսումնական ագարակ

Մասնակիցներ ՝ Տարատարիք ճամբարականներ

Օրը՝ Հունիսի 15

Ժամը՝ 9:30-11:00

Վայրը ՝ Ուսումնական ագարակ

Պատասխանատու՝ Սյուզաննա Դանիելյան

Խնդիրներ՝

  • Հաղթահարել վախերը կենդանիների հետ շփվելիս։
  • Դրսևորել ճիշտ վարքագիծ կենդանիներին կերակրելիս, խնամելիս, կենդանիներին մոտ գտնվելիս։
  • Իրականացնել ձիերի խնամք և ձիավարություն։

Նպատակ՝

  • Ճանաչել Ագարակի կենդանիներին
  • Հոգատար վերաբերմունքի ձևավորել կենդանիների նկատմամբ
  • Սովորել խնամել, հոգ տանել, կերակրել կենդանիներին
  • Սովորել ձիավարության անվտանգության կանոնները
  • Ստեղծել նպաստավոր պայման մարդ-կենդանի կապի ձևավորման և պահպանման համար

Ամփոփումը՝ բլոգում