Դու դա միտումնավոր ես անում։ Դանիել Պենակ

Ստեղծագործությունը կարդալիս հեղինակը սկզբից,կարծես, նախադասությունների վերլուծություն անի,սակայն որի մեջ թաքնված են հոգեբանական խորը միտումներ։Շեշտը դրված է երեխաների դաստիարակության վրա,երբ ծնողները,մեծահասակները,շատ հաճախ, առանց խորը մտածելու անում են արտահայտություններ,որոնք հետք են թողնում երեխայի մտածելակերպի,հոգեկան աշխարհի վրա։

Այս վերլուծությունը ստեղծագործության մեջ անում են երկու տարեց,իրենց կյանքն ապրած մարդիկ,ովքեր նույնպես անցել են այդ ամենի միջով։Մեծահասակները երեխաներին մշտապես մեղադրում են,որ ինչ-որ սխալ նրանք միտումնավոր են անում,բայց դրա փոխարեն անհրաժեշտ է խոսել,հասկանալ և բացատրել երեխային,այլ ոչ թե միայն բղավել,որ նա դա միտումնավոր է արել։

Читать далее

Ֆրանց Կաֆկա:Կամուրջը

Ես սառն էի և ամուր էի, ես կամուրջ էի, ես պառկած էի անդնդի վրա: Այս կողմում ոտքերիս մատները մտան հողի մեջ, իսկ այն կողմում՝ ձեռքերս: Ես ատամներս խրեցի կավահողի մեջ: Իմ սերթուկի փեշերը ճոճվում են կողքից: Ներքևում աղմկում է առվակը, որի մեջ կան կարմրախայտեր: Ոչ մի ճանապարհորդ չի մագլցել այս բարձունքը, կամուրջը դեռ նշված չէ քարտեզների վրա: Ամեն կամուրջ քանի դեռ չի փլվել, եթե այն կառուցված է, չի դադարում կամուրջ լինելուց:

Читать далее

Ուսուցման, դասավանդման և դասավանդում սովորեցնելու մասին։ Ջորջ Պոյա

Գրագետ և բանիմաց մասնագետ լինելուց առաջ՝ մանկավարժը նախ պետք է աշակերտի համար լինի լավ հոգեբան։
Դասը ստացված լինելու համար անհրաժեշտ է նախքան դասարան մտնելը պլանավորել և կազմակերպել դասը։ Պիտի այնքան հետաքրքիր և մոտիվացնող լինի դասը, որ երեխաները անմիջապես ներգրավվեն դասի մեջ։Ուսուցիչը իր առաջ նպատակ դնելով՝ պետք է աշակերտին մղի դեպի մտածողություն և ընդլայնի նրա մտահորիզոնը:
Մաթեմատիկան մտածողության լավագույն խթանն է համարվում։ Անկարելի է Մաթեմատիկան միայն առարկա համարելը, որովհետև այն հնարավորություն է տալիս լավագուն լուծումները գտնել տարբեր իրավիճակներում։
Ուսուցիչը նախ պետքը իր տված նյութով և օրինակներով իր համար հետաքրքիր լինի, որպեսզի վստահ լինի, որ աշակերտները չեն ձանձրանա և չեն անտեսի տվյալ առարկան։ Դրա համար անհրաժեշտ է տվյալ առարկայի մեջ գտնել նորանոր հետաքրքրություններ և մասնագիտանալ։ Անգամ աշակերտի սխալ կարծիքը պետք է ոսուցչի համար կարևոր և հետաքրքիր լինի, որպեսզի կարծիք արտահայտելուց երեխաները չկաշկանդվեն։
Դասավանդման միջոցով հնարավոր է բոլոր առարկաների մեջ գտնել ընդհանուր հետաքրքիր փաստեր,և առարկայական կապի միջոցով մեծացնել աշակերտի մտածողության սահմանները։

Արբեք:Գիյոմ Ապոլիներ

Միշտ պետք է արբած լինել։ Դա է կարևորը, միակ խնդիրը դա է։
Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։


Բայց ինչո՞վ։ Գինով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբեք։

Читать далее