Զատկական ցուցահանդես-վաճառքի պատրաստություն. թխում ենք հաց


Ապրիլի 5-ին կրթահամալիրի Մեդիակենտրոնում տեղի ունեցավ «Զատկեզատիկ» զատկական ցուցհանդես-վաճառք։ Ես որպես ծնող մասնակցում էի նախապատրաստական աշխատանքներին։ Իմ միջնեկ աղջկա՝ Անգելինայի դասարանի հետ պատրաստեցինք համեղագույն հաց։

Զատկական քաղցրավենիք

Զատկական ցուցահանդես-վաճառքին ընդառաջ սովորողների հետ պատրաստեցինք զատկական համեղ կեքս։

Զարգացրինք խոհարարական հմտությունները, ձևավորեցինք թիմով աշխատելու կարողություն։

Զատկական քաղցրավենիքի պատրաստում

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1.1 դասարանի սովորողներ

Գործունության կազմակերպիչ՝ ուսուցչի օգնական՝ Սյուզաննա Դանիելյան

Վայրը՝ Հարավային դպրոց,խոհանոց

Օրը՝ 04.04.2023

Նպատակը ՝ պատրաստել զատկական տոնավաճառ-վաճառքի համար խաղցրավենիք, զարգացնել խոհարարական հմտությունները, ձևավորել թիմով աշխատելու կարողություն։

Անհրաժեշտ պարագաներ՝ ալյուր, ձու, շաքարավազ, մածուն, կարագ, ձեթ, չրեր, սոդա, վանիլ, շոկոլադ, զարդարանքներ:

Նախագծի ընթացքը՝ Սովորողները պատրաստում են քզղցրավենիք Սյուզաննա Դանիելյանի օգնությամբ։ Նախապես կհաշվեն, կկշռեն անհրաժեշտ մթերքը, կպատրաստեն խմորը


Արդյունքը՝ ամփոփելու ենք զատկական ցուցահանդես վաճառքին, ունենալու ենք պատրաստի արտադրության ներկայացում և ցուցադրական աշխատանք

Համեղ պիցցաթխիկ

Մասնակիցներ՝ 4.2 ջոկատի ճամբարականներ

Տևողությունը՝ 1ժամ

Նպատակը՝զարգացնել խոհարարական հմտություններ, ձևավորել թիմով աշխատելու կարողություն

Ֆիզիկական միջավայր՝ դասասենյակ, խոհանոց-լաբորատորիա

Անհրաժեշտ գործիքներ՝ խոհանոցային պարագաներ(տախտակ, դանակ), գոգնոց, գլխարկ, տեսախցիկ

Անհրաժեշտ մթերքներ՝ խմոր, երշիկ, սունկ, տոմատ, պանիր

Ամփոփում՝

ԾՆՈՂԸ՝ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ․ ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ


Մասնակիցներ
՝ Հարավային դպրոցի 2.2 դասարանի սովորողներ

Գործունության կազմակերպիչ՝ ծնող Սյուզաննա Դանիելյան

Վայրը՝ Հարավային դպրոց,խոհանոց

Օրը՝ 16.05․2022

Նպատակը ՝ պատրաստել, հյուրասիրել թխվածքաբլիթ, զարգացնել խոհարարական հմտությունները, ձևավորել թիմով աշխատելու կարողություն։

Անհրաժեշտ պարագաներ՝ ալյուր, ձու, շաքարավազ, շոկոլադ, վանիլ:

Նախագծի ընթացքը՝ Սովորողները պատրաստում են թխվածքաբլիթ Ավագյան Անգելինայի ծնող՝ Սյուզաննա Դանիելյանի օգնությամբ։ Նախապես կհաշվեն, կկշռեն անհրաժեշտ մթերքը, կհունցեն խմորը, կկտրատեն հատուկ զարդաձև դանակներով: 

Արդյունքը՝ տեսաֆիլմում։