Կամավորական աշխատանք

Օր չորրորդ(09.07.2021)

Այսօր ճամբարային շաբաթի ամփոփումն էր։Լողափը լի էր երեխաների ջերմությամբ,երգով ու պարով։Երեխաների մոտ նախատոնական տրամադրություն էր՝Վարդավառի ծեսը ժամանակից շուտ էր այցելել մեզ:https://hy.m.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%BE%D5%A1%D5%BC

Կամավորական աշխատանք

Օր երրորդ(08.06.2021)

Ամեն բացվող օր իր հետ բերում է նորություն՝նոր զգացողություններ,նոր ծանոթություններ։Արդեն երրորդ օրն է իմ կամավոր աշխատանքի.այնքա՜ն սիրով ու ջերմությամբ լի օրեր։Առավոտս սկսեցի ոգևորված,ուժով ու եռանդով լի։Հարավի ճամբարականների համար նույնպես հետաքրքիր ու անմոռանալի են այս ամառային ու տարբերվող օրերը։Նրանք վայելում են ջուրը,մաքուր օդը,արևը։Նրանք երջանիկ են,ես դա տեսնում եմ իրենց անմեղ աչուկներում։

Կամավորական աշխատանք

Օր երկրորդ(07.07.2021)

Այս օրը ևս բոլոր օրերից տարբերվող էր,որովհետև առավոտս սկսեցի հարավի ճամբարականների հետ.քայլքով շարժվեցինք դեպի ագարակ։Երբ ճանապարհին երեխաները տրտնջում էին հոգնածությունից,ընկեր Լենան ջանասիրաբար հասկացնում էր,որ քայլելը ինքնանպատակ չէ,այն առողջ ապրելակերպի բաղկացուցիչ մասն է։ Ագարակում մի մեծ իրարանցում սկսվեց,բոլորն ուզում էին ձիավարել։Այնքան բարություն կար ձիուկների մեջ,որ երեխաները անմիջապես զգում են դա և առանց վախի մոտենում են նրանց ,սիրում և բարձրանում թամբին։Ձիավարելուց հետո շրջեցինք ագարակով,մեզ զգացինք գյուղական միջավայրում,տեսանք հավերին,բադեդին,շներին։Յուրաքանչյուր կենդանի ունի իրեն բնորոշ գիծ,այս այցի նպատակը դաստիարակչական էր՝երեխաները ամեն այցի արդյունքում յուրովի են բացահայտում կենդանիներին։Մշտական այցերի շնորհիվ կենդանիները նույնպես մտերմանում են երեխաների հետ և, նրանց տեսնելով ,անմիջապես արտահայտում են իրենց ուրախությունը՝կարծես իրենց վաղեմի բարեկամին են տեսել։Վերադառնալով դպրոց՝ երեխաները նախաճաշեցին,զգեստափոխվեցին և մտան լողավազան։Ի՞նչ է պետք երեխաներին երջանիկ լինելու համար.արև և ջուր։Ջրից դուրս եկան լիցքաթափված և սովածացած,ճաշեցին ,խաղացին ու սպասեցին իրենց տուն գնալու հերթին։Ամեն նոր օրը բերում է այն գիտակցմանը,որ երեխաները ամենակարևորն են մեր կյանքում։Ամեն օր յուրովի եմ բացահայտում նրանց ,սկսում ավելի շատ ճանաչել և սիրել։

Կամավորական աշխատանք

Օր առաջին(06.07.2021). Այսօր ինձ քայլերս ուղղեցին դեպի հարավային դպրոց՝ինձ շատ հարազատ մի վայր։Գնացի այն պահին,երբ բոլորը ինքնամոռաց լողում էին։Լողալուց և մի լավ արևայրուք ընդունելուց հետո ժամանակն էր ճաշելու։Դրսում՝մաքուր օդին,երեխաները ճաշեցին։Ճաշից հետո հերթը ֆիլմի դիտմանն էր:Դիտեցին,խաղացին,հեծանիվ վարեցին,ինքնագլոր քշեցին,վազվզեցին,մինչև որ եկավ տուն գնալու ժամանակը: