Լողափնյա ճամբար. օր չորրորդ

Ողջու՜յն։ Անցավ մեր ճամբարային հագեցած օրերից ևս մեկը։ Այսօր քայլքով ուղևորվեցինք դեպի Մայր դպրոց՝ ինժեներական ատեղծագործության լաբորատորիա։ Հետո եկանք դպրոց, բոլորս ճանապարհից լավ սովածացել էինք, ճաշեցինք ու Մարիամ Մնացականյանի հետ սովորեցինք վաղվա ծիսական հարսանիքի պարերգերը։ Քանի որ օրը նախատոնական է, սկսեցինք պատրաստել հարսանիքի հյուրերի համար մի փոքր հյուրասիրություն՝ ոսպով ծրարներ։ Բոլոր ճամբարականները շատ ոգևորված ու հավեսով մասնակցեցին պատրաստման գործընթացին։ Վերջացրեցինք մեր գործը, կարգի բերեցինք սենյակը և շտապեցինք զովանալու։ Մի լավ լողալուց և արևայրուք ընդունելուց հետո, դուրս եկանք ու գնացինք ճաշելու, որից հետո սկսեցինք ուսումնասիրել կենդանիների մասին գրքեր՝ թերթեցինք, կարդացինք, քննարկեցինք։ Ահա և մեր ամառային լուսավոր օրերից մեկը։ Շարունակելի…