Տրիաթլոն. 4.1դասարան

Ի շնորհիվ ֆիզիկական ակտիվության ամրանում են մեր ոսկորներն ու ջլերը, զարգանում մկանները, բարելավվում է շնչառական համակարգի վիճակը, օրգանիզմի պաշտպանական ֆունկցիան։

Շարժումը, ամենօրյա ֆիզիկական ակտիվությունը և առհասարակ ակտիվ կենսակերպը շատ կարևոր է յուրաքանչյուրիս ֆիզիկական և հոգեկան առողջության համար։

Չորրորդ դասարանի սովորողները շատ սիրով են մասնակցում մարմնամարզության պարապմունքներին։Վազվզում են, մարզվում, գնդակ, պարան ու օղակ խաղում, հեծանիվ վարում։

Այսօր քայլքով գնացինք դպրոցի հարակից դաշտ։ Մանրամասները տե՛ս տեսանյութում։

Երբ դպրոցի հարակից տարածքը դառնում է ուսումնական միջավայր

Այսօր քայլքով գնացինք դպրոցի մոտ գտնվող այգի, որտեղ, մարզվեցինք, վազեցինք, ձգումներ կատարեցինք, խաղացինք ու վերադարձանք դպրոց։

Ազգային խաղ «Պահմտոցի»

Այսօր 5.1 և 5.2 դասարանի սովորողների հետ խաղացինք ազգային խաղերից «Պահմտոցի»։

Ֆիզիկական խաղը կենսական անհրաժեշտություն է երեխայի համար։Խաղը գործունեություն է, որը կատարվում է հաճույքի համար, իսկ երբեմն էլ օգտագործվում որպես ուսուցողական գործիք։։Մենք իրավունք չունենք մոռանալու մեր ավանդական խաղերը։Խաղը ոչ միայն կազմակերպում է մարդուն որպես անհատ, այլև դաստիարակում է նրա մեջ մրցակցային ոգի, համագործակցության ձգտում, հաղթանակի հասնելու կամք, ճկուն միտք, ճարպկություն և այլն։

Առցանց մարմնամարզություն

Առավոտ։10:00:

Այսօր տեղի ունեցավ առաջին առցանց մարմնամարզության դասը։Պարապմունքն իր մեջ ներառում էր վերջույթների,ուսագոտու,փորի,մեջքի,ոտքերի մկանները ելման տարբեր դիրքերից(կանգնած,նստած,պառկած) ամրապնդելու ընդհանուր զարգացնող վարժություններ,հիմնական շարժողական ունակությունները զարգացնող և կատարելագործող,հավասարակշռության վարժություններ։

Սովորողները մեծ ոգևորությամբ մասնակցեցին տեսադասին։Իրենց օրը սկսեցին առույգ,դրական լիցքեր ստացած։