Անընդհատ նորոգվող, բարեկարգվող կրթական միջավայր…

Օրը Հարավում շատ արդյունավետ էր։ Ես ու ընկեր Լենան մաքրեցինք տարածքը, ջրեցինք ճիմերը, ներկեցինք դիտահորերը։ Հանդիպում ունեցանք նաև տիար Բլեյանի հետ, քննարկեցինք Արտավանի մանկավարժական ճամբարի անելիքները։

Դասավանդողների աշնանային ճամբար.օր երկրորդ

Օրը սկսվեց բակային աշխատանքներով՝ հավաքեցինք աղբը,խնամեցինք,մաքրեցինք և ջրեցինք վարդաստանը։Հետո անցանք դասասենյակների մաքրման աշխատանքներին,մաքրեցինք և ներկեցինք խոհանոցի աթոռները։Այսօր մեզ այցելեց նաև տիար Բլեյանը, մի քանի հյուրերի հետ։Շրջեցինք բակում,ծանոթացրեցինք հարավային դպրոց-պարտեզի առօրյային։

Աշխատանքային ճամբար.ամփոփում

Այսօր միահամուռ ուժերով՝ հարավային դպրոց-պարտեզի դասավանդողներով,սովորողներով կատարեցինք պարտիզապուրակային աշխատանքներ,զբաղվեցինք միջավայրի խնամքով,աղբահավաքությամբ։

Տեսանյութը՝ Մարինե Մանուկյանի