Ածիկացան

Զատիկը հայերի ամենասիրելի տոներից է։ Այս տարի այն կնշվի ապրիլի 8-ին։ Զատիկը հարուստ է ավանդույթներով։
Մեր ընտանիքում պատրաստությունը սկսեցինք ածիկացանով․․․
Ածիկը համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ. ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը։

Մենք այս անգամ ոչ թե ցորեն ցանեցինք, այլ կտավատի սերմեր։

Դդմածեսին ընդառաջ


Դդմածեսը հավեսի ծես է, որը կրթահամալիրում իրականացնում ենք յուրաքանչյուր տարի նորովի: Դդմածեսի նախապատրաստական աշխատանքները սկսվում են ծեսից երկու-երեք շաբաթ առաջ: Մինչ ծիսակատարությունը սաները մի լավ ուսումնասիրում են դդումը, համտեսում են, խաղում են, նկարում են, մի խոսքով այն ամենը ինչ կարելի է իրականացնել դդումով: Այս ամենից հետո էլ պատրաստում ենք դդումով տարբեր ուտեստներ, քաղցրավենիքներ, և որ ամենակարևորն է ղափաման՝ ազգային ավանդական ուտեստ, որը պատրաստվում է բրինձով, մեղրով, չիր ու չամչով, ընկուզեղեններով: Քանի որ դդմածեսը վաղն է, մենք մեր ընտանեկան դպրոցում պատրաստեցինք համեղ քաղցրավենիք, որպեսզի հյուրասիրենք մեր հյուրերին։

Ամանորյա քաղցր շարոցներ

Մեր սեբաստացի ընտանիքը գտնվում է երկրից դուրս՝ եկել ենք մեր տատիկ պապիկին հյուր։ Ինչպես բոլոր ընտանիքներում, մեր ընտանիքում ևս ամանօրյա եռուզեռ է՝ պատրաստվում ենք մեր ամենասիրելի տոնին։