Մայր դպրոցի թենիսի սրահում

Ձմեռային մարզական ճամբարի շրջանակում եղանք Մայր դպրոցի սեղանի թենիսի սրահում, ծանոթացանք թենիսի խաղի կանոններին նաև համագործակցում էինք Արևմտյան դպրոցի հետ։ Շատ ակտիվ և հագեցած օր էր։

Ձմեռային մարզական խաղեր.երրորդ շաբաթվա ամփոփում

Լինելով նոր աշխատող, ես չհանդիպեցի խնդիրների։Ճամփորդությունները անցան շատ հետաքրքիր, ակտիվ, առանց խոչնդոտների։Ճամփորդությունների շնորհիվ սովորողների հետ ավելի մտերմացա, ճանաչեցի նրանց յուրովի, բացահայտեցի նրանց մարզական կարողությունները։Ես որպես անհատ եղա այնպիսի վայրերում, որ նախկինում չէի եղել։Հունվարյան ճամբարը շատ բուռն ու հագեցած անցավ։

Հունվարի 24

Սևաբերդ

4.1 ջոկատ, ճամփորդությանը մասնակցել է 20 սովորող։

4.2 ջոկատ, ճամփորդությանը մասնակցել է 15 սովորող։

Հունվարի 25

Գեղասահքի մարզադպրոց

3.1 ջոկատ, ճամփորդությանը մասնակցել է 20 սովորող։

Հունվարի 26

Ծաղկունք գյուղ

2.3 ջոկատ, ճամփորդությանը մասնակցել է 14 սովորող։

Հունվարի 27

Սևաբերդ

5.1 ջոկատ, ճամփորդությանը մասնակցել է 18 սովորող։

5.2 ջոկատ, ճամփորդությանը մասնակցել է 10 սովորող։

Ջրվեժի արգելոց

2.1 ջոկատ, ճամփորդությանը մասնակցել է 17 սովորող։

2.2 ջոկատ, ճամփորդությանը մասնակցել է 11 սովորող։

Ձմեռային մարզական հրճվանք

Այսօր 4.1 և 4.2 ջոկատների ճամբարականները ձյունաշատ Սևաբերդում էին։Թե՛ ճամբարականները, թե՛ ջոկատավարները ունեցան հիանալի ու անմոռանալի օր։Շատ ուրախ ու տպավորված վերադարձանք դպրոց։

Ձմեռային մարզական խաղեր.երկրորդ շաբաթվա ամփոփում

Հունվարի 18

Գեղասահքի դպրոց՝

5.1-ի ջոկատ, ճամփորդությանը մասնակցել է 11 սովորող։

5.2 ջոկատ, ճամփորդությանը մասնակցել է 17 սովորող։

Հունվարի 19

Ջրվեժի արգելոց՝

«Ուրախ արևներ» ջոկատ, ճամփորդությանը մասնակցել է 16 սովորող։

Հունվարի 20

Ջրվեժի արգելոց՝

«Արծիվներ ջոկատ», ճամփորդությանը մասնակցել է 22 սովորող։

Հունվարի 21

Ջրվեժի արգելոց՝

«Հզոր» ջոկատ, ճամփորդությանը մասնակցել է 20 սովորող։

1.1 ջոկատ, ճամփորդությանը մասնակցել է 23 սովորող։

«Ժպիտներ» ջոկատ, ճամփորդությանը մասնակցել է 15 սովորող։

«Արծիվներ» ջոկատի արկածները Ջրվեժում

3.1դասարանի «Արծիվներ» ջոկատի ճամբարականները այսօր Ջրվեժի անտառապուրակում էին։Ձյունե հեքիաթը նրանց էր սպասում։Մի լավ սահեցին, գլորվեցին, ձնագնդի խաղաղացին։

Ստուգատեսային առաջին շաբաթվա ամփոփում.հունվարի 10-14

Ճամփորդություն դեպի սահադաշտ՝

4.1 ջոկատ, ճամփորդությանը մասնակցել է 16սովորող։

4.2 ջոկատ, ճամփորդությանը մասնակցել է 17սովորող։

Ճամփորդություն դեպի Ջրվեժի անտառապուրակ՝

1.2 ջոկատ, ճամփորդությանը մասնակցել է 20սովորող։

5 տարեկանների ջոկատ, ճամփորդությանը մասնակցել է 24 սովորող։

Հունվարյան ճամբար

Վայրը՝ հարավային դպրոց-պարտեզ

Նախագծի մասնակիցներ՝ 4.2 ջոկատ

Ժամանակահատվածը՝ հունվար

Ընթացքը՝ Կծանոթանանք ազգային խաղերի ծագմանը, կխաղանք ազգային մարզական խաղեր։

Читать далее