Մարզական կրթական փոխանակումներ(ամփոփում)

Մեր օրը սկսվեց հարավից՝պատրաստվում էինք ուղևորվել Արմավիրի մարզի, գյուղ Արմավիրի միջնակարգ դպրոց։Գնացինք,ծանոթացանք,շրջեցինք դպրոցով։Այնուհետև սկսեցինք խաղալ։Խաղացինք ազգային և էստաֆետային խաղեր։

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Հեծանվավարություն՝

Հեծանվավարություն.1.1դասարան

Ուրախ հեծանվավարություն 1.2 դասարանի սովորողների հետ

Սովորում ենք և սովորեցնում վարել

Հեծանվավարություն.3.2դասարան

Առողջ ապրելակերպ

Ուրախ ու մարզական օր

Հեծանվավարության հերթական պարապմունք

Читать далее

Մարզական կրթական փոխանակումներ

Հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի սեպտեմբերյան ամենամյա 16-րդ ստեղծագործական հավաքի շրջանակներում կրթական մարզական փոխանակման նախագիծ։

Վայրը՝ Արմավիրի մարզ, գյուղ Արմավիրի միջնակարգ դպրոց

Նախագծի մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Համագործակցող ուսուցիչ՝ Լևոն Փիրոյան (ֆիզկուլտուրայի ուսուցիչ)

Ժամկետը՝ Սեպտեմբերի 29, 10։00-16։30

Ընթացքը՝ Հարավային դպրոցից կուղևորվենք դեպի Արմավիրի մարզի, գյուղ Արմավիրի միջնակարգ դպրոց։ Կծանոթանանք և կուսումնասիրենք տեղանքը։ Սովորողների հետ մեր ծանոթությունը կտոնենք ազգային երգ ու պարով։ Կշրջենք դպրոցում, կծանոթանանք կրթական կազմակերպմանը։ Կխաղանք ազգային մարզական խաղեր։

Նպատակը և խնդիրները՝

  • հեղինակային մանկավարժության փորձի փոխանցում,տարածում
  • անցկացնել մարզական ընկերական, ազգային խաղեր երկու դպրոցների սովորողների հետ,
  • կապ հաստատել Արմավիրի միջնակարգ դպրոցի հետ, նոր գործընկեր դպրոցի ձեռքբերում,
  • ամրապնդել մարզիկների և սովորողների միջև  ձեռք բերած ընկերական կապը,
  • պահպանել սպորտի հանդեպ հետաքրքրությունը:

Ազգային ավանդական խաղեր․ուժախաղեր կամ ուժփորձուկներ

Աղբյուրը՝ Հասմիկ Մաթևոսյանի բլոգից։ Ավելին ազգային ավանդական ուժախաղերի մասին կարող եք կարդալ Հասմիկի բլոգում։

Որպես ինքնակրթության նյութ, առաջարկվում է ուսումնասիրել «Դպիր» մանկավարժական հանդեսում հրապարակված՝ ազգային ավանդական խաղերի մասին պատմող հոդվածը:

Ազգային խաղեր։

Պատասխանատուներ՝ Սյուզաննա Դանիելյան,Լենա Ղազարյան, Լևոն Փիրոյան

Ամփոփումը՝ տեսանյութերի, ֆոտոշարերի, ֆեյսբուքյան ուղիղ եթերների տեսքով։

Մասնակիրցներ՝

Читать далее

Բարձունքի հաղթահարում դեպի Արայի լեռ՝Ծաղկեվանք (ամփոփում)

Այսօր շատ հետաքրքիր ու հագեցած օր ենք ունեցել։Սեբաստացիները հիանալի ու անհաղթահարելի թվացող բարձունք են հաղթահարել։Երկար ճանապարհը մեզ տանում էր դեպի Արայի լեռ՝Ծաղկեվանք:

Հեծանվավարության հերթական պարապմունք

Այսօր հարավի առաջին դասարանի սովորողներն իրենց օրվա մի մասը անցկացրեցին հեծանվավարությամբ։Դասարանում ունենք սովորողներ,ովքեր մի փոքր վախ ունեն,բայց հենց նստում են,մոռանում են իրենց վախերը և սկսում են հաճույք ստանալ,վայելել իրենց այդ մի քանի րոպեները։Ունենք նաև հմուտ վարողներ,ովքեր օգնում են վարել չիմացողներին։

ԲԱՐՁՈՒՆՔԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ԴԵՊԻ ԱՐԱՅԻ ԼԵՌ՝ԾԱՂԿԵՎԱՆՔ

«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ


Վայր՝ Կոտայքի մարզ, Արայի լեռԾաղկեվանք :

Մասնակիցներ՝ 2.2 դասաանի սովորողներ
Օր՝ Սեպտեմբերի 25

Մեկնում՝ ժ. 9:30 Հարավային դպրոց-պարտեզից
Վերադարձ՝ ժ. 16:00
Պատասխանատուներ՝ Մելքոնյան Անահիտ, Սյուզաննա Դանիելյան

Նպատակը՝ բարձունքի հաղթահարում, ճամփորդելու միջոցով շրջակա միջավայրի ճանաչում:

Читать далее

Ուրախ չփչփոցներ

Այսօր Արևմուտքի լողավազանում լողում էին 2.3դասարանի սովորողները։Ուրախ ու թաց օրն ապահովված է։

Եթե երեխային փոքր տարիքից սովորեցնենք ջրին,ապա նա կմեծանա առողջ և ֆիզիկապես ամուր։Ջրային վարժությունները խթանում են սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացմանը։Այս ամենից զատ,շատ կարևոր է երեխաների բարձր տրամադրությունը,որը նկատելի է ամեն լողի պարապմունքից հետո։

Читать далее

Առողջ մարմնում առողջ հոգի

Ի շնորհիվ ֆիզիկական ակտիվության ամրանում են մեր ոսկորներն ու ջլերը,զարգանում մկանները,բարելավվում է շնչառական համակարգի վիճակը,օրգանիզմի պաշտպանական ֆունկցիան։

Շարժումը,ամենօրյա ֆիզիկական ակտիվությունը և առհասարակ ակտիվ կենսակերպը շատ կարևոր է յուրաքանչյուրիս ֆիզիկական և հոգեկան առողջության համար։

Չորրորդ դասարանի սովորողները շատ սիրով են մասնակցում մարմնամարզության պարապմունքներին։Վազվզում են,մարզվում,գնդակ,պարան ու օղակ խաղում,ինքնագլոր ու հեծանիվ վարում։