Դանիել Պենակ ««Մարմնավորել»-ի ներկա ժամանակաձևը»

Նյութը կարդալիս մի շարք մտահանգումներ եղան։ Նախ՝ մանկավարժը լավ մասնագետ լինելուց առաջ պարտավոր է հիանալի հոգեբան լինել՝ հասկանալու համար երեխաներին դասարանից դուրս։ Բայց ոչ միայն երեխաների համար պետք է հոգեբան լինել, այլ նաև ինքն իր համար։ Անհրաժեշտ է հոգնածության դեպքում հանգստանալ և լիցքաթափվել, որովհետև մարդը պետք է նախ ինքն իր համար հասկացված լինի։
Երեխաների մտահորիզոնի կառուցման այդ տարիներին պետք է նրա ուղեղից հանենք « չեմ կարող» հասկացությունը, քանի որ մեծ հաշվով չկա այդպիսի հասկացությու, դա նույնն է, որ չի ուզում, իսկ ցանկությունը գալիս է, երբ երեխայի մոտ սեր և հետաքրքրություն ենք սերմանում տվյալ առարկայի կամ նյութի հանդեպ ։

Թվաբանության ուսուցում: Մի գիտափորձի պատմություն: Լուիզ Փոլ Բենեզեթ

Հեղինակը շատ ճիշտ է նկատում, որ դպրոցներում առարկաները ոչ թե վերանայվում են և թարմացվում, այլ ավելացվում են նորերը, ինչը ավելի է ծանրաբեռնում երեխաներին և դժվարեցնում է ուսումնական պրոցեսը։ Պատկերացնենք՝ եթե մեր զգեստապահարանը անընդհատ լցնենք նոր զգեստներով և չվերադասավորենք նախկինները. ի վերջո այնտեղ խառնաշփոթ կտիրի, և ոչինչ չենք գտնի, նույնը նաև երեխաների գիտելիքների դեպքում է։
Իմ կարծիքով՝ թվաբանությունը և ընթերցանությունը հավասարապես անհրաժեշտ են երեխայի մտավոր առաջխաղացման համար, պարզապես անհրաժեշտ է այնպիսի ուսծրագիր մտածել, որը կխթանի երեխայի արագ զարգացմանը:
Ընթարցանությունը օգնում է ավելի զարգացած միտք ունենալ, իսկ թվաբանությունը՝ ճկուն և ճարպիկ։
Հեղինակի հիանալիգիտափորձի միջոցով կրկին ապացուցվում է, որ պետք չէ երեխաները անգիր սերտեն պատմություններ, բազմապատկման աղուսյակներ, այլ անհրաժեշտ է՝ նրանք արտահայտեն իրենց կարծիքն ու միտքը , մտածելով պատասխանեն հարցերին, այլ ոչ թե անգիր արած, նյութի հիման վրա։
Երբ երեխաները անկաշկանդ կարողանան արտահայտվել՝ այն կազդի մեր հետագա կյանքի բարելավման վրա, կունենանք զարգացած հասարակություն։
Հեղինակի գիտափորձը նաև ցույց է տալիս, որ անկախ դասարաններից, անկախ դպրոցի մակարդակից՝ շատ կարևոր է ուսումնական ծրագրի դերը։ Մերօրյա դպրոցներում մշտապես նույն, միօրինակ միջոցներն են կիրառվում, անհրաժեշտ է նպաստել ուսման որակի բարձրացմանը՝ բարեփոխումներ կատարելով։

Միխայիլ Պոստնիկով «Ապագայի թեքումով դպրոցը»

Ներկայումս շատ քիչ են այն դպրոցները, որոնք հաշվի են առնում երեխայի մտավոր և հոգեբանական կարողությունները։
Իմ կարծիքով՝ դպրոցները ոչ միայն չեն պատրաստում կյանքին, այլև ծանրաբեռնում են երեխաներին կողմնակի ինֆորմացիայով, որի պատճառով ճնշվում են և սթրեսի ենթարկվում։

Читать далее

Դու դա միտումնավոր ես անում։ Դանիել Պենակ

Ստեղծագործությունը կարդալիս հեղինակը սկզբից,կարծես, նախադասությունների վերլուծություն անի,սակայն որի մեջ թաքնված են հոգեբանական խորը միտումներ։Շեշտը դրված է երեխաների դաստիարակության վրա,երբ ծնողները,մեծահասակները,շատ հաճախ, առանց խորը մտածելու անում են արտահայտություններ,որոնք հետք են թողնում երեխայի մտածելակերպի,հոգեկան աշխարհի վրա։

Այս վերլուծությունը ստեղծագործության մեջ անում են երկու տարեց,իրենց կյանքն ապրած մարդիկ,ովքեր նույնպես անցել են այդ ամենի միջով։Մեծահասակները երեխաներին մշտապես մեղադրում են,որ ինչ-որ սխալ նրանք միտումնավոր են անում,բայց դրա փոխարեն անհրաժեշտ է խոսել,հասկանալ և բացատրել երեխային,այլ ոչ թե միայն բղավել,որ նա դա միտումնավոր է արել։

Читать далее