Գուրգեն Խանջյան «Համբերություն քեզ մարդ ջան… »

Գուրգեն Խանջյանը իր էսսեն սկսում է դրախտից, մարդու ծնունդից, հասնում մինչև մահ։
Ծնունդն ու մահը մշտապես իրար կողքի են։
Հեղինակը արագորեն ներկայացնում է մարդու կյանքի սխեման՝ ցույց տալու համար, որ բոլորն էլ մեծ հաշվով անցնում են հենց այդ կետերով և հասնում մահվան՝ հուսալով, որ գոյություն ունի երկնային կյանք։ Գ. Խանջյանը նկարագրում է մարդու կյանքի ընթացքը. ինչպես է ձևավորվում, աշխարհ գալիս, մեծանում, անցնում հազարավոր երկրային փորձությունների միջով։ Բայց մարդու կյանքի ամենամաքուր փուլը հեղինակը համարում է մայրական արգանդը, քանի որ մարդն իր ծնված օրից սովորում է խժռել և հոշոտել, մեծանում է որպես գազան։ Մարդը ծնվելով՝ իր կամքից անկախ հայտնվում է մի հասարակության մեջ, որտեղ իրեն պարտադրում են ապրել հենց իրենց կանոններով, ապրել՝ իր ուսերին դնելով պատասխանատվություն և պարտականություն։

Եվ, եթե այդ ամենն էլ չկա, և դու ձգտում ես ազատության ու ըմբոստանում ես այս ամենի դեմ, ուրեմն մարդու կյանքն անիմաստ է և նա ցանկանում է ինքնասպանություն գործել՝ չի կարող, քանի որ այն մեղք է համարվում, բոլորը կանգնած սպասում են , որ նորից քննադատեն ու փնովեն։

Читать далее