«Համբարձում» ծիսական-երաժշտական ճամփորդություն.բարձունքի հաղթահարում


Ճամփորդության օրը՝
 23.05.2023

Ժամը՝ 10:00-16:00

Երթուղի՝ Երևան-Օհանավան-Ուշի

Եղանակ՝ ըստ mes.am-ի

Հեռավորություն՝ 32,6 կմ, 40 րոպե

Читать далее

Հեծանվաերթ դեպի Սուրբ Երրորդություն եկեղեցի

Օրն անիվների վրա՝ դեպի Սուրբ երրորդություն եկեղեցի

Ժամկետը՝ մայիսի 10 ժամը՝ 10:00-12:30

Մասնակիցներ՝Հարավային դպրոցի 4րդ և 5-րդ դասարանների սովորողների խմբեր:

Ուղեկցողներ՝ Լենա Ղազարյան, Սյուզաննա Դանիելյան

Ծրագրում՝

Հեծանվաերթ

Մարզական խաղեր

Ընթացք՝ ժ. 10:00-ին ոտքով շարժվում ենք դեպի Մայր դպրոց: Այնտեղից վերցնում ենք հեծանիվները և շարժվում դեպի եկեղեցի։ Հետադարձը՝ հակառակ ուղղությամբ: 

Անհրաժեշտ պարագաներ

Սպորտային հագուստ

Անհատական թվային միջոց

Առաջին բուժօգնության արկղիկ

Ջուր

Երթուղի

Հարավային դպրոց -Մայր դպրոց-Սուրբ երրորդություն եկեղեցի

Սեբաստացիական-ընկերական ֆուտբոլային հանդիպում Մայր դպրոցում․ Նախագիծ

Ժամը՝ 14:30-16:00

Օրը՝ 23.05.2023

Մասնակիցներ՝ Հարավային և Արևմտյան դպրոցների 4-րդ դասարանների ֆուտբոլային հավաքական

Վայրը՝ Մայր դպրոց

Նպատակը՝ Մարզական խաղեր, կրթահամալիրի օղակների համագործակցում, մարզական տարվա ամփոփում

Պատասխանատուներ՝ Սոնա Սարգսյան, Սյուզաննա Դանիելյան

Արդյունքը՝ ուղիղ եթերներ, պատումներ սովորողների և դասավանդողների բլոգներում։

«Համբարձում» ծիսական-երաժշտական ճամփորդություն.բարձունքի հաղթահարում

Ճամփորդության օրը՝ 27.05.2022

Ժամը՝ 10:00-15:30

Ճամփորդության վայր՝ Գեղարքունիքի մարզ, ավան Ծաղկունք, Սուրբ Սարգիս մատուռ։

Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ, 1.2 դասարանի սովորողներ և ծնողներ

Պատասխանատուներ՝ Գայանե Թորոսյան, Մարինե Մանուկյան, Անի Հակոբյան , Սյուզաննա Դանիելյան։

Համագործակցություն՝ երաժշտության ուսուցիչ Մարիամ Մնացականյան

Համբարձման ծեսն իրականցվում է Սուրբ Զատիկից 40 օր անց: Այս տարի այն նշվելու է մայիսի 27-ին:

Մայիսի 27-ին Հարավային դպրոցի 5-6 տարեկանները , 1.2 դասարանի սովորողները և ծնողները , մայիսյան 17-րդ հավաքի շրջանակներում կիրականացնենք համագործաքցային աշխատանք և «Համբարձման ծեսը», կտոնենք միասին՝ բարձունքը հաղթահարելով։

Նպատակը՝ Հանրապետության տոն․ բարձունքի նվաճում, Համբարձում ազգային ծեսի իրականացում։

Խնդիրները

Նոր բարձունքի նվաճում
Հայրենագիտական և աշխարհագրական գիտելիքների հարստացում
համագործակցություն ձնողների հետ
Համբարձման ծեսի իրականացում
Իրար լսելու, լրացնելու, շարունակելու մշակույթի ձևավորում:
Խմբով աշխատելու- ճամփորդելու կարողությունների զարգացում, ներկայացում.
Խաղային-երաժշտական կարողությունների զարգացում, ներկայացում.
Բարձունքին՝ Հանրապետության տոնը և Համբարձման ծեսը ուրախ երգերով և պարերգերով։

Ընթացքը՝

Նախապատրաստական փուլ․սովորողների հետ քննարկում ենք մեր ճամփորդության նպատակը, ծանոթանում ենք տարածքին, տեղեկություններ հավաքում բարձունքի մասին։

Վերհիշում ենք ճամփորդական և անվտանգության կանոնները։

Սովորողները պատրաստում են պայուսակները, ներկայացնում անհրաժեշտ պարագաները։

Ծեսին նախապատրաստվելիս՝

սովորել Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր`
Վիճակի երգ,Հե՛յ, իմ նազան՛ իմ նազան,Ա՜յ, արևը, արևը և պարերգեր, պարեր:

սովորել պատրաստել Վիճակի տիկնիկ
սովորել պսակ հյուսելու տարբերակներ
որոշել գործողությունների հաջորդականությունը, կազմել նախնական սցենարը
Համբարձման նյութեր և տեսանյութեր՝

Համբարձումը նախակրթարանում
Համբարձման երգերի փաթեթ

Ճամփորդող սեբաստացի կամ ճամփորդությանը նախապատրաստվելիս՝

Ընտանեկան դպրոցներում սովորողները նույնպես սկսում են նախապատրաստվել ճամփորդությանը: Իրականացնում են հետևյալ նախագծերը՝

Իմ ճամփորդական ուապարկը
Ճամփորդական բրդուճներ
Սովորողը կարող է ընտրել: Ընտանեկան դպրոցում պատրաստում են տեսանյութեր, որոնց ընթացքում սովորողը պատմում-ներկայացնում է, թե ինչ է անհրաժեշտ ունենալ ուսապարկում ճամփորդության մեկնելիս:Որպես առանձին տեսանյութ կամ շարունակություն՝կարող են պատմել-ներկայացնել, թե ինչպես են պաատրաստում իրենց բրդուճները….

Հիմնական փուլ, սովորողների և ծնողների հետ ուղևորվում ենք դեպի Գեղարքունիքի մարզ, Ծաղկունք ավան։ Հաշվարկում ենք ժամանակահատվածը, կարդում ցուցանակները, ծանոթանում տարածքին՝ գետ, գյուղ և այլն։

Տարածքում կատարում ենք էկոլոգիական աշխատանքներ, ապա համեղ ընդմիջումից հետո վերադառնում դպրոց։

Երաժշտական ցանկ՝

Արև արև, եկ եկ
Արև, արև դուրս արի
Հե՜յ, իմ նազան
Մանի ասեմ ու շարեմ
Այ , արևը, արևը
Հոյ Մարիամ
Համբարձում է , գարուն է
Աղջկերք պար բռնեցեք
Սովորողներն ուսապարկում պետք է ունենան

արևապաշտպան գլխարկ
ջուր
խոնավ և չոր անձեռոցիկ
ալկոգել
աղբի տոպրակ, ձեռնոց


Պատրաստի ֆիլմերը դասվարը կտեղադրի դասարանական բլոգում:

Հեծանվաերթ կրթական պարտեզով դեպի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Այսօր առավոտը մարզական էր։Չորրորդ և հինգերորդ դասարանի սովորողների խմբով ոտքով շարժվեցինք դեպի Մայր դպրոց, վերցրեցինք հեծանիվները և շարժվեցինք դեպի եկեղեցու բակ։Շատ հավես ու արդյունավետ օր ունեցանք։

Հատիս լեռան բարձունքին.Նախագիծ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-րդ դասարանների սովորողներ

Ժամկետը՝ Մայիսի 31 ժամը՝ 09:30-16:30

Մեկնում՝ Հարավային դպրոց-պարտեզ,ժամը՝ 9։30

Հատիս բարձրանալու ենք Պողոս-Պետրոս եկեղեցու կողմից, որը գտնվում է Ակունք գյուղից 2 կմ հյուսիսարևելք, Հատիս լեռան ստորոտում, փոքր ձորակի աջ սարալանջին: 

Վայրը՝ Կոտայքի մարզ, Հատիս լեռ
ՀատիսԱտիս, Գադիս, Գյադիս, Թեադիս, Թյատիս, Հադիս, Շամիրամ, Շամիրամի լեռ, հրաբխային լեռնազանգված Հայաստանի Կոտայքի մարզում, Կոտայքի սարավանդի հյուսիս-արևելքում։ Բարձրությունը՝ 2528 մ։ Կոնաձև է, լանջերը կտրտված են խոր ձորակներով։ Կան ժայռոտ ելուստներ։ Կազմված է պալեոգենի լավաներից ու պեռլիտներից։ Հարավային ստորոտից սկիզբ են առնում Քառասունակն աղբյուրները։ Լեռան վրա են գտնվում Շամիրամի (կամ Քյոռօղլու) բերդի ավերակները։ Ըստ ավանդության այսաեղ է Արան հանդիպել Շամիրամին։ Հատիս անունր կապում են Ատտիս ասածո անվան հետ։ Կապուտան գյուղից 2,5 կմ հարավ-արևելք

Նպատակը՝ 

Հատիս լեռը ՀՀ միջին բարձրության լեռ է՝ 2528 մ: 4-րդ դասարանի սովորողների համար Հատիս լեռան բարձունքի հաղթահարումը կդիտվի տարեկան բարձունքի հաղթահարման կարողությունների և հմտությունների ցուցանիշ: Կբարձրանաք այնքան, որքան կկարողանան սովորողները, փորձելով ամեն տարի բարձրացնել բարձունքի ցուցանիշը: 

Անհրաժեշտ իրեր, նյութեր

  • ախտահանիչ նյութեր, չոր և թաց անձեռոցիկներ
  • թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս,հեռադիտակ, խոշորացույց
  • սպորտային համազգեստ, արևապաշտպան գլխարկ, տաք վերնահագուստ
  • աղբի տոպրակ, ձեռնոցներ
  • ուսապարկ, ջուր, սնունդ,

Նախագծի մեկնարկ և նախապատրաստական աշխատանքները՝ բարձունքը նվաճող խմբի` ուսումնա-հայրենագիտական մեկօրյա ճամփորդության նախագծի առցանց քննարկում, համացանցից կամ ծանոթներից նախնական տեղեկությունների հավաքագրում և հրապարակում:

Ճամփորդության պատասխանատուներ՝ Լենա Ղազարյան, Լյովա Սարգսյան
Օգնականներ՝ Սյուզաննա Դանիելյան, Սուսաննա Հայրապետյան

Հատիսի բարձունքը սովորողները նվաճելու են առաջին անգամ։

Այցելվող վայրեր՝

Մասնակիցներ՝