Վայոց ձորի փոքրաքանակ դպրոցների սովորողները Երևանում են. հունիսյան ճամբար

Ես և ընկեր Շամիրամը գնացինք Վայոց ձոր՝ մեր սիրելի ճամբարականներին բերելու։ Ճամբարականները Վայոց ձորի փոքրաքանակ դպրոցների սովորողներն ու ուսուցիչներն էին։ Անհամբեր մեր հասնելուն էին սպասում։ Հասանք, շատ ջերմ ընդունեցին մեզ, տեղավորվեցին ու ճամփա ընկանք։ Բարձր տրամադրությամբ, խինդ ու ծիծաղով հասանք Երևան՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ, որտեղ և սպասում էր մեզ սեբաստացիական ծնողական համայնքը։ Անչափ ջերմ ընդունեցին բոլորիս։ Ամեն ծնող վերցրեց իր ճամբարականին և շտապեց տուն՝ ուրախացնելու իր նոր տան անդամին։Այ այսպիսի սիրո, հոգատարության և ընկերության դրսևորում։

Առաջիկայում մեզ սպասվում են գունեղ օրեր թե կրթահամալիրում և թե սեբաստացիական ընտանիքներում։

Ֆեյսբուքյան ուղիղ եթեր

Оставьте комментарий