Կամավորական աշխատանք

Օր երկրորդ(07.07.2021)

Այս օրը ևս բոլոր օրերից տարբերվող էր,որովհետև առավոտս սկսեցի հարավի ճամբարականների հետ.քայլքով շարժվեցինք դեպի ագարակ։Երբ ճանապարհին երեխաները տրտնջում էին հոգնածությունից,ընկեր Լենան ջանասիրաբար հասկացնում էր,որ քայլելը ինքնանպատակ չէ,այն առողջ ապրելակերպի բաղկացուցիչ մասն է։ Ագարակում մի մեծ իրարանցում սկսվեց,բոլորն ուզում էին ձիավարել։Այնքան բարություն կար ձիուկների մեջ,որ երեխաները անմիջապես զգում են դա և առանց վախի մոտենում են նրանց ,սիրում և բարձրանում թամբին։Ձիավարելուց հետո շրջեցինք ագարակով,մեզ զգացինք գյուղական միջավայրում,տեսանք հավերին,բադեդին,շներին։Յուրաքանչյուր կենդանի ունի իրեն բնորոշ գիծ,այս այցի նպատակը դաստիարակչական էր՝երեխաները ամեն այցի արդյունքում յուրովի են բացահայտում կենդանիներին։Մշտական այցերի շնորհիվ կենդանիները նույնպես մտերմանում են երեխաների հետ և, նրանց տեսնելով ,անմիջապես արտահայտում են իրենց ուրախությունը՝կարծես իրենց վաղեմի բարեկամին են տեսել։Վերադառնալով դպրոց՝ երեխաները նախաճաշեցին,զգեստափոխվեցին և մտան լողավազան։Ի՞նչ է պետք երեխաներին երջանիկ լինելու համար.արև և ջուր։Ջրից դուրս եկան լիցքաթափված և սովածացած,ճաշեցին ,խաղացին ու սպասեցին իրենց տուն գնալու հերթին։Ամեն նոր օրը բերում է այն գիտակցմանը,որ երեխաները ամենակարևորն են մեր կյանքում։Ամեն օր յուրովի եմ բացահայտում նրանց ,սկսում ավելի շատ ճանաչել և սիրել։

Оставьте комментарий