«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի ամփոփում

Օր հինգերորդ,հուլիսի 2

Առավոտը սկսվեց սովորականից ավելի վաղ, քանի որ այսօր հույզերն ու զգացմունքները խառնվել էին. չգիտեմ շատ ուրախ էի, որ հայտնվել էի ճիշտ ժամանակին ճիշտ վայրում, թե տխուր էի, որ այս լիաժեք օրերը ավարտվում էին: Այս հինգ օրերը այնքան լեցուն և տարբերվող էին,որ տպավորություններս անփոխարինելի են:

Օրը սկսեցինք սբ. Երրորդություն եկեղեցուց՝ ժամերգությամբ,ապա քայլեցինք Մայր դպրոց: Հերթը հեծանվավարությանն էր: Մի պահ, կարծես, մտովի տեղափոխվեցի մանկություն, երբ հեծանիվով վերուվար էի անում: Հեծանվավարությունից հետո հանդիպում ունեցանք Մարիետ Սիմոնյանի հետ, քննարկեցինք Ուսուցման, դասավանդման և դասավանդում սովորեցնելու մասին: Ջորջ Պոյա հոդվածը: Կատարեցինք ստեղծագործության վերլուծություն և մեր սուբյեկտիվ կարծիքը հայտնեցինք Ֆ. Կաֆկայի «Կամուրջը» ստեղծագործության վերաբերյալ: Ընդմիջումից հետո սկսեցինք փառատոնային պարերի փորձը: Պարից հետո մեզ սպասվում էր ասուլիս տիար Բլեյանի հետ, որին ուղեցինք մեր հարցերը և ստացանք մեզ հուզող հարցերի պատասխանները: Հանդիպումից հետո ճամբարականներս տիար Բլեյանի հետ քայլքով գնացինք Մայր դպրոց, ճանապարհին ունեցանք շատ հետաքրքիր զրույց: Հասնելով Մայր դպրոց՝ շտապեցինք մարմարյա սրահ, քանի որ այսօր այս հինգ հագեցած օրերը պետք է եզրափակեինք մեդիա ուրբաթ համերգով: Բոլորս ցնծության մեջ էինք: Ավարտվեց այս շրջափուլը, որը կյանքի մի ուրիշ փուլի սկիզբ եմ համարում: