Ֆրանց Կաֆկա:Կամուրջը

Ես սառն էի և ամուր էի, ես կամուրջ էի, ես պառկած էի անդնդի վրա: Այս կողմում ոտքերիս մատները մտան հողի մեջ, իսկ այն կողմում՝ ձեռքերս: Ես ատամներս խրեցի կավահողի մեջ: Իմ սերթուկի փեշերը ճոճվում են կողքից: Ներքևում աղմկում է առվակը, որի մեջ կան կարմրախայտեր: Ոչ մի ճանապարհորդ չի մագլցել այս բարձունքը, կամուրջը դեռ նշված չէ քարտեզների վրա: Ամեն կամուրջ քանի դեռ չի փլվել, եթե այն կառուցված է, չի դադարում կամուրջ լինելուց:

Читать далее

Ուսուցման, դասավանդման և դասավանդում սովորեցնելու մասին։ Ջորջ Պոյա

Գրագետ և բանիմաց մասնագետ լինելուց առաջ՝ մանկավարժը նախ պետք է աշակերտի համար լինի լավ հոգեբան։
Դասը ստացված լինելու համար անհրաժեշտ է նախքան դասարան մտնելը պլանավորել և կազմակերպել դասը։ Պիտի այնքան հետաքրքիր և մոտիվացնող լինի դասը, որ երեխաները անմիջապես ներգրավվեն դասի մեջ։Ուսուցիչը իր առաջ նպատակ դնելով՝ պետք է աշակերտին մղի դեպի մտածողություն և ընդլայնի նրա մտահորիզոնը:
Մաթեմատիկան մտածողության լավագույն խթանն է համարվում։ Անկարելի է Մաթեմատիկան միայն առարկա համարելը, որովհետև այն հնարավորություն է տալիս լավագուն լուծումները գտնել տարբեր իրավիճակներում։
Ուսուցիչը նախ պետքը իր տված նյութով և օրինակներով իր համար հետաքրքիր լինի, որպեսզի վստահ լինի, որ աշակերտները չեն ձանձրանա և չեն անտեսի տվյալ առարկան։ Դրա համար անհրաժեշտ է տվյալ առարկայի մեջ գտնել նորանոր հետաքրքրություններ և մասնագիտանալ։ Անգամ աշակերտի սխալ կարծիքը պետք է ոսուցչի համար կարևոր և հետաքրքիր լինի, որպեսզի կարծիք արտահայտելուց երեխաները չկաշկանդվեն։
Դասավանդման միջոցով հնարավոր է բոլոր առարկաների մեջ գտնել ընդհանուր հետաքրքիր փաստեր,և առարկայական կապի միջոցով մեծացնել աշակերտի մտածողության սահմանները։