«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

Օր չորրորդ,հուլիսի 1

Մարդը չպետք է մոռանա,որ ինքը բնության մի մասն է,պետք է բնությունը պահել ու պահպանել,խնամել:Գիտակցելով այդ ամենը,մենք ամեն օր հաճույքով շտապում ենք Սարալանջ:Պարտիզապուրակային աշխատանքներից հետո հերթը արվեստինն է:Այսօր ներկեցինք կախազարդերը,հաջորդ փուլը թրծումն է:Այնուհետև հանդիպեցինք Հերմինե Անտոնյանի հետ,խոսեցինք բլոգավարությունից,մեր բլոգների թերություններից:Ընդմիջումից հետո,թարմացած ու լիցքավորված,հանդիպեցինք Լաերտ Գրիգորյանի հետ,ով մեզ սովորեցրեց Լուտքի՝որպես անեծքի պարը:Նաև վերհիշեցինք մյուս բոլոր պարերը,որպեսզի վաղը պատշաճ ներկայանանք Մեդիա ուրբաթին:

Այսօր մի փոքր անհամբեր էի,որովհետև առաջին անգամ ագարակ պիտի գնայի:Բալիկներս այնքան էին պատմել ագարակի մասին,որ ինձ շատ հետաքրքիր էր գտնվել այնտեղ:Շրջեցինք ագարակով,ձիերի խնամքով զբաղվեցինք ու մեր օրը այս կետում ավարտեցինք:Մինչ նոր հանդիպում…

Оставьте комментарий