Լողափնյա ճամբարի ամփոփում

Հուլիսի 24-ից ղեկավարում եմ Հարավային դպրոց-պարտեզի ամառային լողափնյա ճամբարը, որին մասնակցում են տարատարիք սեբաստացի սովորողներ և սովորողներ այլ դպրոցներից։

Փորձում ենք մեր օրը կազմակերպել հետաքրքիր՝ սեբաստացիական ոճով և եռանդով, ակտիվությամբ ու տրամադրությամբ։

Արդեն հասցրել եմ ճանաչել ճամբարականներիս անհատապես։ Ամեն օր մեր ջոկատը համալրվում է նոր ճամբարականներով։

Առավոտյան ճամբարականների հաշվառմանը հաջորդում է լողավազանի բացումը։ Ճամբարականները ինքնուրույն կարողանում են միասնական բացել եւ ծալել ծածկը, ստուգել ջրի ջերմաստիճանը և մաքրությունը։

Այնուհետև միասին ընդհանուր պարապմունք ենք անում և նախավարժանք։ 

Տարածքի մաքրման աշխատանքները, ծաղիկների խնամքն ու ջրումը ևս ճամբարականների սիրելի զբաղմունքներից են։

Որքան էլ որ բազմազան լինեն գործունեության կազմակերպման ձևերը, առանց լողի և հեծանվավարության դժվար է պատկերացնել ամառային լողափնյա ճամբարը։ Հետեւաբար շատ են ջրային խաղերն ու չփչփոցը։

Այս մեկ շաբաթվա ընթացքում եղել ենք Ուսումնական ագարակում, խեցեգործության սրահում, թխել ենք, աղցան և համեղ դոնդող պատրաստել։

Ֆեսբուքյան հրապարակումները ստորև՝

Մեկ օր ագարակում

Ուրախ չփչփոցներ

Անաղբ ուսումնական միջավայր

Համեղ նախաճաշ լողափին

Պատրաստում ենք մրգային դոնդող

Խեցեգործության սրահում

Զբաղվում ենք այլընտրանքային նկարչությամբ

Առավոտվա լողն ուրիշ է

Կենցաղային իրերին նոր շունչ ենք հաղորդում

Արտադրական ուսուցում

Մեր ձեռքերով պատրաստածը ամենահամեղն է