Արտավանի գյուղական ճամբար. օր չորրորդ

Օրը սկսեցինք ծիսական Վարդավառի նախապատրաստությունով՝ իսկական գյուղական գաթա պատրաստեցինք։

Մինչ մեր անուշաբույր գաթայի խմորը կշաղախվեր, շուրջպար բռնեցինք, երգեցինք, պարեցինք։

Մեր գաթաները համտեսելուց հետո, քայլքով իջանք գյուղի գյոլ՝ Վարդավառը տոնելու։

Ֆոտոշարը տե՛ս այստեղ։

Սովորողները երեկոյան օրը ամփոփեցին ընտանիքներում։ Սա նրանց վերջին օրն էր Արտավանում։