Դդմածեսին ընդառաջ


Դդմածեսը հավեսի ծես է, որը կրթահամալիրում իրականացնում ենք յուրաքանչյուր տարի նորովի: Դդմածեսի նախապատրաստական աշխատանքները սկսվում են ծեսից երկու-երեք շաբաթ առաջ: Մինչ ծիսակատարությունը սաները մի լավ ուսումնասիրում են դդումը, համտեսում են, խաղում են, նկարում են, մի խոսքով այն ամենը ինչ կարելի է իրականացնել դդումով: Այս ամենից հետո էլ պատրաստում ենք դդումով տարբեր ուտեստներ, քաղցրավենիքներ, և որ ամենակարևորն է ղափաման՝ ազգային ավանդական ուտեստ, որը պատրաստվում է բրինձով, մեղրով, չիր ու չամչով, ընկուզեղեններով: Քանի որ դդմածեսը վաղն է, մենք մեր ընտանեկան դպրոցում պատրաստեցինք համեղ քաղցրավենիք, որպեսզի հյուրասիրենք մեր հյուրերին։

Оставьте комментарий