Ուսումնական քայլքով դեպի այլընտրանքային քանդակների արվեստանոց

Ճամփորդության օրը` 25. 01. 2023թ

Երթուղին՝ Հարավային դպրոց-պարտեզ — Ծովակալ Իսակովի պողոտա- գյուղ Թաիրով

Մասնակիցներ՝ 11-րդ ջոկատի ճամբարականներ

Մեկնումը՝ 11։00 , վերադարձը՝ 13։00

Նպատակը՝

  • քայլք
  • դպրոցը անաղբ, մաքուր համայնքում
  • այց քանդակագործ Գուրգեն Եղյանի արհեստանոց 
  • նոր կապերի ստեղծում, համագործակցում

Խնդիրները՝

  • ձմեռային քայլք
  • համայնքը՝ նշված երթուղով, աղբի հավաքում
  • ծանոթացում քանդակագործ Գուրգեն Եղյանի աշխատանքներին, գործունեությանը
  • քանդակագործության նոր, այլընտրանքային տեխնոլոգիաների ծանոթացում 

Ընթացքը՝ Հարավային դպրոց-պարտեզից քայլքով կշարժվենք դեպի Իսակովի պողոտա, այնուհետև գյուղ Թաիրով: Ուսումնական քայլքի ժամանակ մաքրելու ենք համայնքը աղբից: Մեր ճանապարհին է գտնվում քանդակագործ Գուրգեն Եղյանի արհեստանոցը: Գուրգեն Եղյանը արդեն այցելել է մեզ և մենք պատասխան այցով կծանոթանանք նրա այլընտրանքային քանդակներին:

Ամփոփումը՝ սովորողների պատումներով իրենց ուսումնական բլոգներում, ֆեյսբուքյան լուսաբանում:

Անհրաժեշտ պարագաներ՝

  •  Ճամփորդական փոքր պայուսակ
  • անհատական թվային միջոց
  • ջուր
  • աղբի տոպրակներ, ձեռնոցներ

Պատասխանատուներ՝ Անի Եղյան, Սյուզաննա Դանիելյան, Լենա Ղազարյան

Մայր դպրոցի թենիսի սրահում

Ձմեռային մարզական ճամբարի շրջանակում եղանք Մայր դպրոցի սեղանի թենիսի սրահում, ծանոթացանք թենիսի խաղի կանոններին նաև համագործակցում էինք Արևմտյան դպրոցի հետ։ Շատ ակտիվ և հագեցած օր էր։