Ճամփորդություն.«Էդիտ պրինտ» հրատարակչությունում

Մասնակիցներ՝ Հարավայի դպրոցի 1.1 դասարանի սովորողներ

Պատասխանատու ՝ Լուսինե Գասպարյան

Օգնական՝ Սյուզաննա Դանիելյան

Ժամկետը՝ մարտի 30, ժամը՝ 12:00-15:00

Վայրը՝ ք․ Երևան, Դավիթ Մալյանի փողոց՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչություն:

Երթուղի՝ Արգավանդ-Իսակովի պողոտա-Մաշտոցի պողոտա- Դավիթ Մալյանի փ.:

Նպատակը՝ Առաջին դասարանի սովորողներն արդեն կարդալ գիտեն: Ընթերցանությունը խթանելու համար՝ որոշեցինք օրն անցկացնել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում, ուսումնասիրել գրքերը, ծանոթանալ հրատարակչության գործունեությանը, մասնակցել հրատարակչության կողմից բանաստեղծ Հ. Թումանյանին նվիրված ուսումնական ծրագրին, ամփոփել «Կարդում ենք Թումանյան» ուսումնական նախագիծը։

Ծրագիրն իր մեջ ներառում է հեքիաթի ընթերցում, քննարկում, վիկտորինա, հրատարակչության կողմից ստեղծված մուլտֆիլմի դիտում-քննարկում։

Ուսումնական քայլք, կոմիտասյան երգերի ֆլեշմոբ, թումանյանական ընթերցումներ։

Խնդիրները՝

  • ուսումնական ճամփորդության կանոնների վերհիշում, ճամփորդական պայուսակի պատրաստում
  • ուսումնական քայլքի, ճանապարհային կանոնների վերհիշում, պահպանում
  • խմբային , կազմակերպված քայլքի իրականացում
  • ուսումնասիրում, դիտարկելու կարողության ձևավորում

Անհրաժեշտ իրեր,  ուսումնական նյութեր

  • ախտահանիչ նյութեր, չոր և թաց անձեռոցիկներ
  • թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ, բջջային հեռախոս
  • ճամփորդական ուսապարկ, անձրևանոց,
  • ջուր

Եղանակը՝ ըստ foreca.com-ի

Մեքենա՝(Mercedes Sprinter)

Նստատեղ՝ 20

Վարորդ՝ Արարատ Դալլաքյան

Նախագծի նկարագրությունը՝ Հարավային դպրոցից ուղևորվում ենք «Էդիթ Պրինտ» հրատարկչություն։ Ուսումնասիրում ենք գրքերը, ծանոթանում գործունեությանը, օգտվում առաջարկվող ուսումնական փաթեթից։ Քայլքով կատարում կոմիտասյան երգերի ֆլեշմոբ՝ «Կաքավիկ», «Կոտ ու կես»,«Ա՛յ, Արևը, արևը», «Լորիկ» , կարդում ենք Թումանյան՝ «Կանաչ ախպեր», «Մարտ», «Ծաղիկները»:

Оставьте комментарий