Կամավոր ատեստավորում.դիտարկում

Կարծում եմ, լավ է, որ ուսուցչի աշխատավարձը բարձրանա։ Սակայն ցավով պետք է նշեմ, որ այդ «բարձրանալը» հետապնդում է որոշակի նախապայմաններ։Կարծում եմ, որ այս նախապայմանները կրում են զուտ ձևական բնույթ։Ատեստավորումը չի կարող ամբողջովին բացահայտել ուսուցչի որակական հատկանիշները, այնինչ ուսուցիչը պետք է օժտված լինի մի շարք հատկանիշներով, ինչպիսիք են՝ աշխատասիրություն, կարգապահություն, ստեղծագործելու ունակություն, նորը ստեղծելու կարողություն։