Հունվարյան ճամբար.2022

Տևողությունը՝ 11.01-31.01

Նպատակը՝ հունվարյան ստուգատեսները՝ ուսուցման կազմակերպման, անհատի տաղանդի բացահայտման գործիք

Մասնակիցներ՝ 4.2 դասարանական ջոկատ

Ջոկատավարներ՝ Սյուզաննա Դանիելյան, Աննա Թամրազյան

Աշխատանքի ընթացքը՝

Արդյունքը՝ բլոգներում՝ պատումների տեսքով։

Սուրբ ծնունդը մեր ընտանիքում

Քրիստոնյա աշխարհը տոնում է Քրիստոսի ծնունդը։Մեր ընտանիքում նույնպես այսօր տոն է։Նշում ենք Սուրբ ծնունդը։Քանի որ այս անգամ գտնվում էինք Ծաղկաձորում, գնացինք Կեչառիսի վանական համալիր։

Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով մարդիկ միմյանց ավետիս են տալիս` ասելով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»: