Վայոց ձորի մարզպետն ու մի շարք աշխատակիցներ կրթահամալիրում էին

2022թ. ապրիլի 1-ին՝ ժամը 09։00-17։00, Վայոց ձորի մարզպետ՝ Արարատ Գրիգորյանը, դպրոցի տնօրեններ, աշխատակիցներ «Երկրագործական աշխատանքի ստուգատես կրթական պարտեզում» նախագծին ծանոթանալու նպատակով կրթահամալիրում էին։

Օրը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցուց՝ ժամերգությամբ։

Այնուհետև հյուրերի հետ քայլքով շարժվեցինք դեպի Հյուսիսային դպրոց։ Այնտեղ հյուրերը ծանոթացան կրթական ծրագրին՝ ներսով-դրսով։

Քայլքով՝ անցնելով Սասնալանջ-սարալանջով, հասանք քոլեջ։Եղանք խաղողի-գինու դպրոցում, ջերմոց-լաբորատորիայում։Քոլեջում ունեցանք նաև ճաշ-քննարկում։

Հետո շարունակեցինք մեր քայլքը դեպի Մայր դպրոց՝ Արևելյան դպրոց-պարտեզով՝ Վահան Ասատրյան պուրակով։Այստեղ հյուրերը ծանոթացան միջին և ավագ դպրոցներում ուսուցման կազմակերպման բաց միջավայրին, եղան երաժշտության դպրոցում, մարզադպրոցում, բնագիտության լաբորատորիաներում։

Մեր օրը շարունակեցինք էլի քայլքով՝ Արևմտյան դպրոց-պարտեզ, ուսումնական լողավազան, ագարակ։

Օրվա ավարտը Մայր դպրոցում էր՝ ուրբաթ-համերգով, ընթերցասրահում ամփոփումով։

Оставьте комментарий