Եռամարտի մայիսյան ստուգատես․ Հարավային դպրոց-պարտեզ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի կարևոր բաղադրիչ է եռամարտի կազմակերպումը։ Կրթահամալիրի դպրոցներում ուսումնական պլաններով ֆիզկուլտուրան 1-3-րդ դասարաններում ամենօրյա պարապմունքներ են, որոնք ներառում են մարմնամարզություն, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիների համար պարտադիր են լողի պարապմունքները՝ ձմռանը փակ լողավազանում, ամռանը՝ բացօթյա: Չորրորդ դասարանցիների ֆիզկուլտուրայի պարապմունքները ներառում են մարմնամարզություն, վազք, հեծանիվ, ծանոթացում տարբեր մարզաձևերի:
Կրթահամալիրում ռազմամարզական կրթության կազմակերպման մասին ավելին կարդացե՛ք Գևորգ Հակոբյանի հոդվածում։

Մայիսյան 17-րդ հավաքի շրջանակներում եռամարտի ստուգատեսը կանցկացվի Հարավային դպրոց-պարտեզի բաց ուսումնական տարածքներում, բացօթյա լողավազանում, հեծանվաուղղում։

Ժամկետը՝ Մայիսյան հավաք, մայիսի 6-20

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 1-3-րդ դասարաններ

Նպատակը՝ ստուգատեսի միջոցով ստուգել սովորողների ձեռք բերած մարզական կարողությունները եռամարտի առանձին բաղկացուցիչներով՝

  • նախավարժանք
  • հեծանվավարություն
  • վազք
  • լող

Եռամարտի, մարզական ստուգատեսային օրացույց

Ընթացքը՝ Վազք, հեծանիվ, լող — խմբագրվում է

Մայիսի 6` 5 տարեկանների մարզական ստուգատես

  • Մայիսի 10՝ Հարավային դպրոց-պարտեզի բացօթյա լողավազանի բացում
  • Մայիսի 11՝ Թամարա Մարիմյան, 2․1 դասարան, ժամը՝ 09։30-10։30
  • Մայիսի 12՝ Արաքս Հովհաննիսյան, 2․3 դասարան, ժամը՝ 09։30-10։30
  • Մայիսի 13՝ Գոհար Սմբատյան, 3․1 դասարան,ժամը՝09:30-10:30
  • Մայիսի 16՝ Մարգարիտա Հովնանյան, 3․2 դասարան, ժամը՝ 10:10-10:55
  • Մայիսի 16՝ Մարինե Մանուկյան, ժամը 11:00-11:45
  • Մայիսի 17՝ Սեդա Խաչատրյան, 3․3 դասարան, ժամը՝ 09։30-11։30
  • Մայիսի17՝ Լուսինե Գասպարյան, ժամը՝ 11:55-12:35
  • Մայիսի 18՝ Անահիտ Մելքոնյան, 2․2 դասարան, ժամը՝ 09։30-10:30
  • Մայիսի 19՝ Նաիրուհի Համբարձումյան,1.2 դասարան, ժամը 9:20-10:05

Լուսաբանման պատասխանատուներ՝ դասվարներ, կազմակերպիչ, օգնականներ