Մանկավարժական ճամբար Արտավանում

Ճամբարի իրականացման վայրը՝ Վայոց Ձոր, գյուղ Արտավան

Մասնակիցները՝ Վայոց ձորի մարզի, Գեղարքունիքի մարզի, կրթահամալիրի դասավանդողներ, սովորողների փոքրիկ խումբ

Ժամանակահատվածը՝ օգոստոսի 18-20-ը։

Մեկնումը՝ օգոստոսի 18 -ին, ժամը՝ 09:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից

Մեկնելու երթուղին՝ Երևան-Արարատ-Երասխ-Արփի-Գետափ-Վայք-Արտավան

Վերադարձի երթուղին՝ օգոստոսի 20-ին՝ 

Ճամբարի նկարագրություն.

Օգոստոսի 18-20-ը սիրով հրավիրում ենք մասնակցելու Վայոց ձորի Արտավան գյուղում իրականացվող մանկավարժական ճամբարին։

Ճամբարը բաց է բոլոր ցանկացող մանկավարժների համար։

Նաև սիրով հրավիրում ենք Արտավանի բնակիչներին, ուսուցիչներին մեր կրթահամալիր, շրջելու ու ամեն ինչ տեղում տեսնելու համար։ Պատրաստ ենք կիսվել մեր փորձով։

Ճամբարի ուղղվածությունները.

  • մանկավարժական
  • փոքրաքանակ դպրոցը՝ նյութական, կազմակերպական միջավայրը
  • ճամբարով ուսուցում
  • բնապահպանական
  • հայրենագիտական
  • մարզական
  • գյուղական առօրյա
  • ծիսական

Այցելության վայրեր

Գործունեության տեսակներ

ընդհանուր պարապմունք

էկոլոգիական, բնապահպանական աշխատանք

Գյուղական աշխատանքներ

հայրենագիտական ճամփորդություններ․ քայլք, բարձունքի հաղթահարում

երաժշտություն, պար

մանկավարժական քննարկումներ

Ճամբարի միջավայրը՝

Ճամբարային տարածքը գյուղում է, վրանատեղի կոչվող հատվածում լինելու են վրաններ՝ մանկավարժական ճամբարային առօրյան կազմակերպելու համար:

Աշխատակազմ՝

  • Ճամբարի մենթոր՝ Աշոտ Բլեյան
  • ճամբարի ղեկավարներ՝ Շամիրամ Պողոսյան

Ֆինանսական հաշվարկ.

ճանապարհածախսի՝ վճարում է կրթահամալիրը։

Ճամբարային օրակարգ

օր առաջին 

09։00-13։00 Մեկնում՝ կանգառներով

13։00-14։00 Ժամանում Արտավանի միջն․ դպրոց, ծանոթություն

14։00-15։00 վրանների խփում, տեղավորում

15։00-18։00՝ այցելություն Մարաթուս 17-րդ դարի եկեղեցու հնավայրեր՝ քայլարշավ, տարածքի մաքրում

18։00-20։00՝ լավաշթխիկ

20։00-21։30՝ մանկավարժական քննարկում խարույկի շուրջ, պարերգերի ուսուցում

օր երկրորդ 

08։00՝ վերկաց, քայլք գյուղում

09։00-09։30՝ նախաճաշ

09։30-13։00 ՝ ճամփորդություն՝ բարձունքի հաղթահարում՝ Հեյելի Լիճ, ձկնորսություն, Փառակատար, Անդրանիկի բերդ

13։00-13։30՝ ընդմիջում

13։30-16։00՝ քայլարշավ դեպի հին բնակատեղիներ, քարանձավներ, Արտավանի կամուրջ

16։00-17։00՝ հանգիստ

17։00-19։00 ՝ Այցելություն անասնաֆերմա, աշխատանքներին ֆերմայում

20։00-21։30՝ մանկավարժական քննարկում խարույկի շուրջ, պարերգերի ուսուցում

օրվա ամփոփում

Օր երրորդ 

08։00՝ վերկաց, նախաճաշ

09։00-12։00՝ քայլարշավ Արտավանի ջրվեժ, լող ջրվեժում

12։00-12։30՝ ընդմիջում

12։30-13։30՝ ճամբարի ամփոփում, միասնական տոնախմբություն

14։00՝ վերադարձ նշված երթուղով

Оставьте комментарий