ԾՆՈՂԸ՝ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ․ ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ


Մասնակիցներ
՝ Հարավային դպրոցի 2.2 դասարանի սովորողներ

Գործունության կազմակերպիչ՝ ծնող Սյուզաննա Դանիելյան

Վայրը՝ Հարավային դպրոց,խոհանոց

Օրը՝ 16.05․2022

Նպատակը ՝ պատրաստել, հյուրասիրել թխվածքաբլիթ, զարգացնել խոհարարական հմտությունները, ձևավորել թիմով աշխատելու կարողություն։

Անհրաժեշտ պարագաներ՝ ալյուր, ձու, շաքարավազ, շոկոլադ, վանիլ:

Նախագծի ընթացքը՝ Սովորողները պատրաստում են թխվածքաբլիթ Ավագյան Անգելինայի ծնող՝ Սյուզաննա Դանիելյանի օգնությամբ։ Նախապես կհաշվեն, կկշռեն անհրաժեշտ մթերքը, կհունցեն խմորը, կկտրատեն հատուկ զարդաձև դանակներով: 

Արդյունքը՝ տեսաֆիլմում։

Մարմնակրթության ընտրությամբ գործունեության ստուգատես.երրորդ դասարան

Այսօր մարմնակրթության ընտրությամբ գործունեության ստուգատեսային վերջին օրն էր։Մասնակցում էին Հարավային և Արևմտյան դպրոցների երրորդ դասարանի սովորողները։

Մարմնակրթության ընտրությամբ գործունեության ստուգատես.երկրորդ դասարան

Այսօր Մայր դպրոցի մարմնամարզության սրահում ընտրությամբ գործունեության ստուգատեսն էր։Մասնակցում էին Արևմտյան դպրոցի առաջին և Հարավային դպրոցի երկրորդ դասարանի սովորողները։

Կատարեցին հետևյալ վարժությունները՝

—   Ընդհանուր զարգացնող վարժություններ

—   Կանգ թիակների վրա

—    Կամուրջ

—   Զամբյուղ երկու եղանակով

—   Գլուխկոնծի առաջ

—   Ցատկ ցատկացանցի վրա

—   Մարմնամարզական պատի վրա բարձրանալ, կախ դրությունից ոտքերի բարձրացում և իջեցում

— Տղաները՝ սեղմում հատակին,աղջիկները՝մարզանստարանին. 5-10 անգամ

Ամենամյա ստեղծագործական 17-րդ հավաք

Ամենամյա ստեղծագործական 17-րդ հավաքի շրջանակներում իրականացնելու ենք հետևյալ նախագծային աշխատանքները․

Եռամարտի մայիսյան ստուգատես․ Հարավային դպրոց-պարտեզ

Հեծանվաերթ դեպի Վահան Զատիկյանի պուրակ

Սեբաստացիական-ընկերական ֆուտբոլային հանդիպում Մայր դպրոցում․ Նախագիծ

Բարձունքի հաղթահարում, համագործակցային նախագիծ