Տրիաթլոն. 4.1դասարան

Ի շնորհիվ ֆիզիկական ակտիվության ամրանում են մեր ոսկորներն ու ջլերը, զարգանում մկանները, բարելավվում է շնչառական համակարգի վիճակը, օրգանիզմի պաշտպանական ֆունկցիան։

Շարժումը, ամենօրյա ֆիզիկական ակտիվությունը և առհասարակ ակտիվ կենսակերպը շատ կարևոր է յուրաքանչյուրիս ֆիզիկական և հոգեկան առողջության համար։

Չորրորդ դասարանի սովորողները շատ սիրով են մասնակցում մարմնամարզության պարապմունքներին։Վազվզում են, մարզվում, գնդակ, պարան ու օղակ խաղում, հեծանիվ վարում։

Այսօր քայլքով գնացինք դպրոցի հարակից դաշտ։ Մանրամասները տե՛ս տեսանյութում։