Մանկավարժական վրանային ճամբար Արտավան գյուղում. քայլարշավ դեպի Հայելի լիճ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տարբեր աշխատողներ՝ դասավանդողներ, դասվարներ, ուսուցչի օգնականներ, երկարացված օրվա կազմակերպիչներ, կամավորներ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղում էին։ Օգոստոսի 18-20 տեղի ունեցավ մանկավարժական վրանային ճամբար։ Ունեցանք հիանալի ու հագեցած օրեր, լավաշթխիկի, գաթաթխիկի ծես, քայլարշավներ, կլոր- սեղան քննարկումներ։

Տպավորված եմ մեր հիանալի քայլարշավով դեպի Հայելի լիճ։ Բնության հուշարձանը գտնվում է Վայոց ձորի մարզում, Արտավան գյուղից 2 կմ արևելք, ծովի մակարդակից 2100 մ բարձրության վրա։